Հայաստանի ոլորտային առաջին վաճառատունը

29 հուլիսի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։ Այդ նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ստեղծեց Թեթև արդյունաբերության ճյուղային միություն, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով ու բանավեճերով, այցերով և ընդհանրական խնդիրների բարձրացմամբ Կառավարության ուշադրությունը բևեռել ոլորտի զարգացմանը։

Եվ ահա կատարվեց երկար սպասված քայլերից մեկը։ Թեթև արդյունաբերության ճյուղային միությունը բացեց Հայաստանում թեթև արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն մեր հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։

Հետաքրքրությունը մեծ է, գնորդներին բացատրելու հարկ չի լինում։ Նրանք հրաշալի տարբերում են մեր վարպետների պատրաստած բարձրորակ արտադրանքը հատկապես Թուրքիայից և Չինաստանից կիլոգրամներով ներկրվող էժանագին, բայց շուտ շարքից դուրս եկող ապրանքներից։

Պակաս կարևոր չէ նաև բարոյական գործոնը։ Այս արտադրանքը գնելով՝ մենք զորակցում ենք հայրենական արտադրողին, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ դրան ածանցյալ բոլոր դրական հետևանքներով։

Սիրելի հայրենակիցներ, մայրաքաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց և «Սիլ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նորաբաց սրահում արդեն վաճառվում են «ՏՈՍՊ». «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» և «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաև հանրապետության այլ բնակավայրերում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center