Վարչապետը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

29 հունիսի 2013 | | | Լուրեր, 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:
Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի և ներկայացնել գործադիրի հաստատմանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում և դեռևս գտնվում է շրջանառության մեջ:
Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը և հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների և մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թեթև արդյունաբերությանը և տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Համավարակից հետո ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել, ու շատ էական է, որ Հայաստանը լավ ներկայացվի. նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ• ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ• «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը»․ Արսեն Ղազարյան• «Գործ և արար». Եվ Փաշինյանը, և Ավինյանը ընդունել են, որ բնապահպանական չափանիշներով Ամուլսարի ծրագիրը լավագույնն է• Հանրային քննարկում Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԱԳՄ պատվիրակությանը• «Պետությունը լինելով համակարգող՝ տնտեսվարման գործընթացին չպետք է մասնակցի»․ Արմեն Մարտիրոսյան• «Պետք է շարունակենք ազատական քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսական հեղափոխության այս փուլում»․ Արսեն Ղազարյան• «Ձեռնարկությունների պետական կառավարումն արդյունավետ չէ»․ Արմեն Բալդրյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center