Էներգախնայողությունը օրախնդիր է

21 հունիսի 2013 | | Լուրեր, 2013

Գազի թանկացման գործոնը էներգախնայողությունը դարձրեց առավել օրախնդիր՝ սպառողական առանց այն էլ կիսադատարկ զամբյուղին հնարավորինս խնայողական վերաբերվելու համար։ Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անմիջապես դիմեց Կառավարությանը համապատասխան քայլեր մշակելու սպասվող դժվարությունները մեղմելու համար։ Միությունը իր հերթին առաջին հանդիպումը կազմակերպեց Էկոնոմիկայի նախարարության հետ խնդիրներն ու անելիքնեը համակարգելու։ Եվ ահա Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ կազմակերպվեց հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ՄԱԿ–ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ, գործարարներ, խնդրով շահագրգիռ մասնագետներ։ Որպես էներգախնայողության կարևոր գործոններ նշվեցին վերականգնողական այլընտրանքային էներգետիկայի (արևային և քամու էներգիան) օգտագործելու, նոր տեխնոլոգիաներ և նվազ էներգատար սարքավորումներ ներդնելու, ջերմամեկուսացման համալիր միջոցներ կիրառելու և այլ հնարավորոււթյունները։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչության պետ Հրաչ Ծուղունյանի կարծիքով առաջին հերթին անհրաժեծտ է փաստագրել, թե հանրապետությունում էներգիայի որ տեսակը ինչքանով և ինչ արդյունավետությամբ է օգտագործվում և ըստ այդմ էլ քայլեր մշակել։ ՄԱԿ–ի Արդյունաբերական զարգազման կազմակերպության պատասխանատուներ Մարկ Դրայեկը, Օլգա Գորդիևսկայան և Անահիտ Սիմոնյանը, որպես խնայողության գործոն, նշեցին, որ իրենց կազմակերպությունը նախատեսել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և հոկտեմբերին մեկնարկող «Փոքր տեխնոլոգիաներ ՓՄՁ–ների համար» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության զարգացումը։

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հրապարակեց մասնագետների կարծիքը, որ նույնիսկ զուտ կազմակերպչական միջոցներով հնարավոր է ապահովել 25–30 տոկոս էներգախնայողություն՝ հավելելով, որ Միությունը այս խնդրով հետևողականորեն շարունակելու է քննարկումները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center