ՀԱԳՄ–ՊԵԿ համատեղ քննարկում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Պետական Եկամուտների Կոմիտեի հետ պարբերաբար շարունակում է նոր օրենքների նախագծերի քննարկումները գործարարների ակտիվ մասնակցությամբ։ Հունիսի 12–ին Միությունում կայացած հերթական քննարկումը վերաբերում էր Հորիզոնական մոնիթորինգի մասին և Հարկային այլընտրանքային ստուգումների մասին օրենքների նախագծերին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ ու կարևոր պարզաբանումներ արեց Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միոության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց գործարարների մտահոգությունները, տարակարծություններն ու ընդհանրական տեսակետները՝ միաժամանաակ հավելելով, որ սկզբունքորեն ընդունելի է հարկային կամավոր այլընտրանքային ստուգումը՝ գործարար–հարկային փոխադարձ ընդունելի պայմաններով։ Ակտիվ ու կառուցողական քննարկումների մթնոլորտում երկուստեք հավաստեցին նման հանդիպումների կարևորությունն ու շարունակումը՝ մինչև առավել օպտիմալ տարբերակների մշակումը։ Քննարկվեց նաև բոլոր տեսակի մեքենաների վառելիքի ծախսերի հաշվարկմանը վերաբերող Կառավարության որոշման նախագիծը և այլ հարցեր։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել