Օգնություն կարկտից տուժած ընտանիքներին

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնության տարերային աղետի հետևանքով շատ ընտանիքներ միանգամից հայտնվեցին ծանր կացության մեջ։ Ճիշտ է, հանրապետության Կառավարությունը կարկտից տուժած ընտանիքներին նախատեսում է օժանդակության բազմակողմ ծրագիր, սակայն հնարավոր չէ դրանով խնդիրը ամբողջությամբ լուծել։ Նման դեպքերում միշտ էլ հայ գործարարը հավատարիմ է մնում իր բարոյական նկարագրին՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավորին։ Բնականաբար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անմիջապես հրավիրեց նախագահության արտահերթ նիստ, խնդիրը քննարկվեց, որոշվեց դիմել արդյունաբերողներին և գործարարներին՝ օգնության գումար փոխանցելու ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրամ, հասցեն՝ ք. Երևան, Մամիկոնյանց 39/ա, Հ/Հ 160485186615, ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակ։
Արդեն կատարվել են առաջին փոխանցումները՝
1. Արսեն Ղազարյան, «ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն – 2 մլն դրամ
2. Բարսեղ Բեգլարյան, «ՖԼԵՇ» ընկերության նախագահ – 2 մլն դրամ
3. Էդուարդ Ղազարյան, «ԵՎՐՈԹԵՐՄ» ընկերության նախագահ – 2 մլն դրամ
Վերջնական արդյունքները կհրապարակվեն։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել