ՀԱԳՄ նախագահության նիստ

Մայիսի 22–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի օրակարգի առաջին հարցի՝ ՀՀ տնտեսության վրա գազի սակագնի թանկացման հնարավոր ազդեցության վերաբերյալ գործարար հանրության անհանգստությունը ներկայացրեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Համապատասխան պարզաբանումներ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Կամավոր կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ «Պարադիգմա Արմենիա» ընկերության կողմից գործատուներին առաջարկվող խորհրդատվության ծրագրի մասին հանգամանորեն նշեց ընկերության նախագահ Ահարոն Չիլինգարյանը։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց նաև համառոտ ինֆորմացիա բնական աղետների հետևանքների վերացման վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ուղարկելիք գրության մասին։
«Շրջանառության հարկի» կիրարկման ընթացքում փաստաթղթաշրջանառության գործընթացում առաջացած խնդիրների և դրա հետ կապված ՀԱԳՄ առաջարկությունների մասին ելույթ ունեցավ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։
Նիստը եզրափակվեց հաճելի արարողությամբ։ ՀԱԳՄ նախագահության անդամ, «Գարուն» ընկերության հիմնադիր նախագահ, ճանաչված տնտեսական ու քաղաքական գործիչ Գոհար Ենոքյանը օրերս արժանացել է Եվրոպական գիտաարտադրական պալատի Ոսկե մեդալին և հատուկ պատվոգրին, ինչը հանդիսավորությամբ հանձնեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել