ՀԱԳՄ. Շուկայում կա որակյալ մասնագետների պակաս

Հայաստանում առանց ՏՏ ոլորտի, ինովացիոն տեխնոլոգիաների՝ ոչինչ հնարավոր չէ անել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան' շեշտելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը ոչ թե կարիք է, այլ անհրաժեշտություն, առանց որի գործարարը տանուլ է տալիս. Մի խոսքով՝ Ա. Ղազարյանը տեսնում է Ինովացիոն Հայաստան:
Թեև այսօր բարձր տեխնոլոգիաները դարձել են կյանքի անքակտելի մաս, սակայն, Ա. Ղազարյանի խոսքով, սա ունի նաև հակադրաձ կողմը' նորագույն տեխնոլոգիաների ներդրման ժամանակ աշխատատեղերի կրճատումը անխուսափելի է:
Արսեն Ղազարյանը գտնում է, որ աշխատաշուկան այս դեպքում պետք է օպտիմալացվի դեպի այլ ոլորտներ. այս իրավիճակը նրա համար զարմանալի է, մի կողմից կա զանգվածային գործազրկություն, մյուս կողմից' որակյալ կադրերի պակաս: «Թվում է շուկան մեծ է, սակայն կադրերի պահանջարկ կա, օրինակ' միջազգային չվերթերի վարորդներ, տեխնիկական ոլորտի մասնագետներ»:
Հունիսի 21-22-ին Երևանում նախանշված «ԴիջիԹեք 2013» թ-ի ֆորումից այս տարի գործարարները կարող են ակնկալել կառավարման համակարգերի, ձեռնարկությունների կառավարման համակարգերի, պահեստների կառավարման համակարգերի, տրանսպորտի համար GPS համակարգերի լուծումներ:
Աղբյուրը՝ aysor.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել