Մենք որակյալ կադրերի հսկայական պահանջակ ունենք. Արսեն Ղազարյան

Հայաստանում թեեւ առկա է զանգվածային գործազրկություն, առկա է նաեւ որակյալ կադրերի հսկայական պահանջարկ: Այդ մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ինձ օրինակ («Ապավեն» ընկերությանը,-խմբ) հարկավոր է բեռնատարի շարքային որակյալ վարորդ՝ միջազգային չվերթներ իրականացնելու համար: Բանվորին նույնիսկ որակավորում է հարկավոր, ու նրանք ոչ աշխատանքի, ոչ բարձր աշխատավարձի խնդիր չեն ունենա»,- ասաց Ա. Ղազարյանը;
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ հայտարարեց, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներկայում առնվազն 2500 որակավորված մասնագետի պահանջարկ կա: Սակայն Կ. Վարդանյանը չհերքեց, որ ոլորտում առկա է նաեւ կադրերի արտահոսք՝ տարեկան մոտ 5%, ինչը ՏՏ ոլորտի ինժեներների ընդհանուր թվի մոտ 5%-ն է: Նրանց մի մասը, ըստ Կ. Վարդանյանի, գնում է ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքով, մի մասն էլ՝ ներքին շուկայում աճի սահմանափակվածության պատճառով: Այդ երկրորդ խավին, ըստ Կ. Վարդանյանի, հարկավոր է օգնել նոր ձեռնարկություններ բացել, որպեսզի մնան հայրենիքում:
Աղբյուրը՝ news.am
Լուսանկարը՝ umba.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել