Ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորում

Հունիսի 21–22–ը Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումը, ինչի կապակցությամբ մայիսի 15–ին «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նշվեց, որ արդեն արտերկրից մասնակցության հայտ են ներկայացրել Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից և ԱՄՆ–ից։ Խոսելով խնդրի կարևորության մասին՝ Արսեն Ղազարյանը մասնավորապես նշեց՝ «Ժամանակակից մենեջմենթին քիչ թե շատ ծանոթ մարդը պետք է ընդունի, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, առանց դրանց նորամուծությունների ադապտացման հնարավոր չէ բիզնեսի արդյունավետ կառավարումն ու մրցակցության ապահովումը։ Դրանց շնորհիվ բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը, հնարավոր է դառնում կառավարել սեփական ռեսուրսները, կադրերին...Արդեն գիտական ճշմարտություն է՝ առանց տեխնոլոգիական լուծումների կիրառման մենք վերադառնում ենք քարե դար»։ Պարոն Ղազարյանը հավաստիացրեց, որ Միությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու կարևորագույն այդ ֆորումի կազմակերպմանը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել