Քննարկումներ ՀԱԳՄ–ում

Ցանկացած օրենք կիրարկման ընթացքում վերանայելու կամ լրամշակելու կարիք ունի՝ առավել ևս եթե այն վերաբերում է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտին։ Ինչպես գիտեք' «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19.12.2012թ օրենքով նախատեսվում է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված շշալցված կամ այլ ձևով տարայավորված հեղուկ ապրանքների (ջուր, ըմպելիք, գարեջուր, կոկտեյլ, հյութ) դրոշմապիտակներով դրոշմավորմում, ինչը կիրառման ընթացքում առաջացնում է որոշ դժվարություններ:
Ելնելով առաջացած հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից' Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել էր Պետական եկամուտների կոմիտե հանդիպման կազմակերպման խնդրանքով: ԵՎ ահա ապրիլի 18-ի հերթական քննարկմանը ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ կան կոնկրետ դիտողություններ ու առաջարկություններ քննարկղող խնդրի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուներ, ովքեր արտահայտեցին իրենց նկատառումները գործարարների առանձին դիտողությունների վերաբերյալ և տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողնորոշվելու համար։
ՀԱԳՄ լրատվական ծառայություն
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել