Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն հարցումների' ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները' BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում' ասիականները (ճապոնական Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում' ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են BMW-ն, ամերիկյան The Walt Disney Company ընկերությունն ու շվեցարական Rolex-ը: Ցուցակի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 15 ավտոարտադրողներ, սպառողական ապրանքների 12 արտադրողներ, էլեկտրոնիկայի եւ տեխնոլոգիական արդյունաբերության 11 ներկայացուցիչներ, 9 մանրածախ առեւտրի արտադրանքներ, սննդի 8-ական արտադրողներ, 7 դեղագործական ընկերություններ, 6 խմիչք արտադրողներ 3-ական տեղեկատվական արտադրողներ եւ այլն, գրում է NEWSru.com-ը:
Ընդ որում ընկերությունների մեծ մասը' 40-ը, տեղակայված են ԱՄՆ տարածքում, 14-ը Ճապոնիայում, 7-ական Գերմանիայում եւ Ֆրանսիայում, 6-ը' Բրիտանիայում, 5-ը' Շվեդիայում,4-ը' Իտալիայում եւ Շվեյցարիայում, 2-ական' Հյուսիսային Կորեայում, Հոլանդիայում եւ Դանիայում, 1-ական' Ավստրալիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Չինաստանում, Սինգապուրում, Թայվանում եւ Բերմուդյան կղզիներում:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել