Հայկական գարեջրի շշերը կարտադրվեն տեղում

«Երեւանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թ. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով շշերի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա' «Ռոկիտնովսկի ստեկոլնի զավոդ» ընկերությունում տարաների արտադրանք կազմակերպելու եւ ներմուծելու համար: Համաձայն մաքսային ընթացակարգերի' կաղապարներն արտահանվել են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով՝ մեկ տարի ժամկետով:
«Երեւանի գարեջուրը» ներկայումս պատվիրել է նմանատիպ կաղապարներ եւ նշված տարաներն արտադրվում են տեղում: Սակայն հետագայում տարաների մատակարարման հարցում ընդհատումները բացառելու նպատակով' ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն' խնդրելով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների համապատասխան մաքսային ժամկետը եւս մեկ տարով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացությամբ՝ կառավարության հավանությունը կտրվի ապրիլի 11-ի կառավարության նիստում:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել