Հայկական կոնյակը վերանվաճում է ռուսական շուկան

09 ապրիլի 2013 | | Լուրեր, 2013

Երեւանի կոնյակի գործարանը 2012 թ. գրանցել է կոնյակի արտադրության 25% աճ, այս տարի եւս նախատեսվում է 27-28% աճ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Կոնյակի վաճառքները 2012 թ. հասել են 3.5 մլն լիտրի, 2011 թ. 2.7 մլն լիտրի համեմատ: Ա. Գրիգորյանի խոսքով՝ կոնյակի արտահանման աշխարհագրությունն էապես չի ընդլայնվել, սակայն ընկերությանը հաջողել է ավելի խորությամբ թափանցել այն շուկաները, որոնցում արդեն վաղուց հաստատված է:

Նշենք, որ հայկական կոնյակի մեծ մասը սպառվում է ռուսաստանյան շուկայում: «Շուկայի վերլուծություններն ունենք, հույս ունենք, որ առաջիկա 5-7 տարում կոնյակագործությունը չի հայտնվի այն վիճակում, ինչպես եղավ ճգնաժամի ժամանակ: Ավելի ճկուն ու ավելի արագ կարձագանքենք շուկայի փոփոխություններին»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ՝ վրացական կոնյակի ներկրման արգելքի վերացումը ռուսական շուկայում որեւէ ազդեցություն չեն ունենա հայկական կոնյակի արտահանման ծավալների վրա:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center