Ալեքսանդր Մանթաշյանց – հիշատակի տուրք

Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպել էր հուշ–պսակադրություն և մեծարման հանդիսություն, ինչը դառնալու է ավանդական։
2011 թ. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ և ֆինանսավորումով Թբիլիսիում տեղադրվեց Մանթաշյանցի կիսանդրին և նրան նվիրված տեսաֆիլմ ցուցադրվեց, իսկ երևանյան ցուցադրությանը հրավիրվեց մեծ բարերարի թոռը։
Մանթաշյանցը 20–րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու զորակցեց, հարյուրավոր երիտասարդների եվրոպական կրթության տվեց, բարերարության այնպիսի վեհ քայլեր կատարեց, որ մինչև այսօր մնում են աննախադեպ։
Սիրելի հայրենակիցներ, մաքրեք մոռացության փոշին մեծագույն հայի նվիրական կերպարից։ Ընդամենը մի փոքրիկ այցով և հարգանքի խոնարհումով արժանին կմատուցեք հայոց մեծ բարերարին, որին ազգովի դեռ շատ պարտքեր ունենք մարելու։
ԵՎ միշտ հիշեք, որ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել