Խոշոր ընկերությունների հաշվետվությունները պետք է մի տեղ հավաքվեն. Տիգրան Սարգսյան

31 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանում երեք տարի առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հրապարակային հաշվետվությոն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, կառավարության նիստում հիշեցնելով այդ մասին, ասաց, որ արդյունքներն արդեն ամփոփվել են: Աուդիտ են անցել 800-ից ավելի խոշոր ընկերություններ:

Տ. Սարգսյանի խոսքով՝ բոլոր հաշվետվությունները պետք է մեկ կայքում հավաքել, որպեսզի ՀՀ քաղաքացիները դժվարություն չունենան տարբեր թերթերից այդ եզրակացություններին ծանոթանալու: Բացի այդ՝ կան ընկերություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է, իսկ դա, ըստ Տ. Սարգսյանի, նշանակում է, որ այդ ընկերություններն ավելի խիստ վերահսկողական դաշտում կհայտնվեն: Տ. Սարգսյանը կարեւորեց թափանցիկ աշխատաոճը, նշելով, որ մամուլի ազատության զեկույցում Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցել 3 կետով, իսկ վերջին 4 տարում 114-որդ տեղից բարձրացել է 74-որ տեղ՝ դառնալով առաջատար ԱՊՀ երկրների համեմատ: Թեեւ, ըստ Տ. Սարգսյանի, դեռ մեծ ճանապարհ կա անցնելու:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով• Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները• ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center