Հայաստանի միջազգային պահուստները վերականգնվել են

02 փետրվարի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի միջազգային պահուստները 2012 թ. դեկտեմբերին կազմել են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նոյեմբերի համեմատ միջազգային պահուստներն ավելացել են միանգամից 112 մլն դոլարով:

Աճը հիմնականում տեղի է ունեցել կանխիկ դրամական միջոցների մասով՝ նախորդ ամսվա 572 մլն դոլարի համեմատ դրանց մնացորդը դեկտեմբերին մոտ 630 մլն դոլար է: Արժեթղթերի ծավալը եւ մի փոքր աճել է՝ մինչեւ 1.136 մլրդ դոլար:

Նշենք, որ 2012 թ. սկզբին միջազգային պահուստների ծավալը գերազանցում էր 1,8 մլրդ դոլարը, սակայն տարվա ընթացքում որոշ ինտերվենցիաներ են կատարվել՝ փոխարժեքի կարգավորման նպատակով: Տարեւերջին, ընդհակառակը, ԿԲ-ն իրականացրեց արտարժույթի գնումներ, ինչն էլ նպաստեց պահուստների աճին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center