Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրապետության խոշորագույն հարկատուն է

31 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 31.6 մլրդ դրամ վճարած հարկերի ծավալով հանդիսանում է 2012 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: 2011 թ. եւս այս ձեռնարկությունը խոշորագույն հարկատու էր, սակայն վճարել էր 29.8 մլրդ դրամ: Կոմբինատի ֆինանսական հաջողությանը նպաստում են միջազգային շուկայում պղնձի բարձր գները: Սակայն հարկ է նշել, որ մի քանի միլիարդ դրամ ընկերությունը ստիպված է եղել վճարել որպես բնապահպանական վճար՝ դրանք 2012 թ. բարձրացել են:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռեկորդ է սահմանել նաեւ ուղղակի հարկերի (որից հիմնականը շահութահարկն է) գծով' 12.4 մլրդ դրամ, թեեւ նախորդ տարվա համեմատ ուղղակի հարկերը մոտ 2.5 մլրդ դրամով պակասել են:

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղը պատկանում է «Հայռուսգազարդին», որն անցյալ տարի առաջին կիսամյակում նույնիսկ գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը: Ընկերությունը վճարել է 30.9 մլրդ դրամ՝ գրեթե 10 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Սա 2012 թ. հարկերի վճարման ամենախոշոր աճն է:

Երրորդ տեղում «Ղ-Տելեկոմն» է' 21.7 մլրդ դրամ ցուցանիշով: 2011 թ. համեմատ «Ղ-Տելեկոմը» մոտ 4 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել: Հեռահաղորդակցության մյուս խոշոր օպերատորը՝ «ԱրմենՏելը» խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 11,4 մլրդ դրամ ցուցանիշով: Այս ընկերությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազեցնում է հարկերի ծավալը, ամենայն հավանականությամբ՝ ֆիքսված կապում շահույթների նվազման պատճառով:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգը», ինչպես եւ նախորդ տարի, չորրորդ տեղում է՝ 17,4 մլրդ դրամ: Ընդ որում՝ ընկերությունը մոտ 300 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել:

Բենզինի եւ դիզվառելիքի շուկայի երկու գերիշխող դիրք գրավողները' «Ֆլեշն» ու «Սիթիպետրոլ գրուփը» շարունակում են մնալ խոշոր հարկատուների առաջին տասնյակում, եւ ավանդույթի համաձայն տեղ են զբաղեցրել 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Ընդ որում՝ «Ֆլեշն» ավելացրել է հարկերի վճարումը մոտ 1 մլրդ դրամով (ընդամենը՝ 11,1 մլրդ դրամ), իսկ «Սիթիպետրոլ գրուփը» նվազեցրել է (ընդամենը վճարել է 9,2 մլրդ դրամ):

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նույնպես ավանդաբար հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը: 2012 թ ընկերությունը վճարել է 8 մլրդ դրամ եւ գտնվում է 8-րդ տեղում: 2011 թ. ՀԷՑ-ը վճարել էր 9,6 մլրդ դրամ, սակայն նույնպես 8-րդ տեղում էր:

Խոշոր հարկատուների տասնյակում առաջին անգամ հայտնվել են հանքարդյունաբերական «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» եւ ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ավերսը»:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» վճարել է 7,1 մլրդ դրամ եւ գտնվում է 9-րդ տեղում: Նախորդ տարվա համեմատ ընկերությունը գրեթե կրկնապատկել է հարկերի վճարումը:

«Ավերսը» 2012 թ. վճարել է մոտ 6,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 4,2 մլրդ դրամի համեմատ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center