Հայկական ֆոլգան չի վախենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մրցակցությունից. հարցազրույց

21 փետրվարի 2013 | | Լուրեր, 2013

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը պատմեց արդիականացման հեռանկարների, 2013թ. ծրագրերի, ԱՄՆ եւ ԵՄ ֆոլգայի շուկաների կոնյունկտուրայի մասին: Ուշագրավ է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ալյումինային ֆոլգայի միակ արտադրող «Արմենալի» մասնաբաժինը վերջին տարիներին կազմում է Հայաստանից ԱՄՆ արտահանման ողջ ծավալի 80-85%-ը:

2012-14թթ. ընկերությունը ծրագրում է 6 մլն դոլարի ներդրում կատարել: Ի՞նչ ծավալ է իրականացվել 2012թ-ին եւ ինչի է ուղղվել:

Ներդրումայի ծրագրի իրականացումը նախատեսվում է 2013-2014 թվականներին: Սակայն այստեղ խնդիրը պայմանավորված է ալյումինի բորսային գներով, որից կախված էլ ծրագիրը կիրականացվի: 2013թ-ին նախատեսվում է իրականացնել նախապատրաստական փուլը, իսկ իրականացումը կլինի 2014թ-ին: Ծրագիրը ենթադրում է որոշակի շինարարական աշխատանքներ եւ ուղղված է ծախսերի նվազմանը: Դա հիմնականում էկոլոգիական նախագիծ է' ուղղված սառեցնող քսանյութերի ծախսերի նվազմանը:

2012 թ-ին ի՞նչ ծավալի ալյումինային ֆոլգա է արտադրվել եւ ինչպիսի՞ն են 2013թ. ծրագրերը:

Երեք տարվա ընթացքում' 2010-2012թթ., արտադրության ծավալներն ավելացել են 22%-ով' 2009թ. համեմատ: Հիմնական աճը' 14%, արձանագրվել է 2010թ. երկրորդ կիսամյակում, 2011թ-ին եւ 2012թ-ին աճը կազմել է 4-ական տոկոս: Եթե 2011թ-ին արտադրել ենք 25,3 հազ. տոննա, 2012թ-ին' 26,2 հազ. տոննա, ապա այս տարի նախատեսում ենք ծավալը հասցնել 27 հազար տոննայի:

Որքնո՞վ է հեռանկարային ներքին շուկան, մասնավորապես, շինարարականը, որտեղ ֆոլգան կարող է ինժեներական համակարգերի ջերմամեկուսիչի պահանջարկ ունենալ:

Շինանյութերի շուկան բավականին հետաքրքիր է: Ռուսաստանում այդ ոլորտում իրացումը վատ չէ: Իսկ Հայաստնում ես դեռ չեմ տեսնում, որ պոտենցիալ պատվիրատուներից որեւէ մեկը դրանով լրջորեն զբաղվի: Շինարարության մեջ ֆոլգան հիամնականում օգտագործվում է ջերմամեկուսիչ նյութերի վրա: Հանրապետությանում կան նման արտադրանքի փոքր արտադրողներ, որոնց ծավալը չի գերազանցում եռամսյակային կտրվածքով 3-5 տոննան, ինչը «Արմենալի» համար ընդհանրապես ցուցանիշ չէ:

ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովի տվյալներով' 2011թ-ից «Արմենալը» ԱՄՆ չի արտահանում 0.01մմ հաստությունից, այսինքն' 10 միկրոն, պակաս ֆոլգա: Ինչի՞ հետ է դա կապված, եւ շարունակո՞ւմ է գործարանը դրա արտադրությունը:

ԱՄՆ մենք արտահանում ենք 10- 22 միկրոն հաստությամբ ֆոլգա: Բարակ է համարվում 9 մկրոնից ցածր ֆոլգան: 2011թ-ին մենք 300 տոննա ենք արտադրել դրանից, անցած տարի ծավալը հասցրել ենք մինչեւ 800 տոննա, եւ ամբողջը արտահանվել է եվրոպական շուկա: ԱՄՆ մենք կենցաղային ֆոլգա ենք առաքում, այդ նպատակների համար բարակ ֆոլգան այնքան էլ պիտանի չէ: Ավելացնեմ, որ ընդհանուր առմամբ, մեզ մոտ միտումը ֆոլգայի հաստության նվազման է գնում:

Հե՞շտ էր «Արմենալի» համար եվրոպական շոիկայում մրցակցությունը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը 2012թ. սեպտեմբերին Չինաստանի համար սկսեց սահմանափակող մաքսավճարներ կիրառել ֆոլգայի համար:

ԵՄ շուկայում մեզ համար փոփոխություններ չկան: Չինացիներին այնտեղ նախկինի պես թույլ չեն տալիս մտենել, իսկ մենք կարող ենք 9 միկրոնից բարակ ֆոլգա մատակարարել: Ուստի այնտեղ նրանց հետ մրցակցություն չունենք:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center