Հայաստանը «սեյսմակայուն բարձերի» արտադրությամբ համաշխարհային առաջատարներից է

12 փետրվարի 2013 | | Լուրեր, 2013

«Սեյսմակայում բարձերի» արտադրությամբ Հայաստանն աշխարհում առաջատար եռյակում է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռետինե նորույթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Իգնատոսյանը: «Սեյսմակայուն բարձերը» հատուկ մշակված ռետինից պատրաստված հարմարանքներ են, որոնք դրվում են շենքերի հիմքում՝ սեյսմակայունությունն ավելացնելու համար: Ըստ Գ. Իգնատոսյանի՝ դրանք թույլ են տալիս դիմանալ մինչեւ 9,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին: «Բարձերը» կարելի է տեղադրել ոչ միայն նորակառույցներում, այլեւ հին շենքերում:

«Բարձերն» սկսել են արտահանվել նաեւ Իրան, կա նաեւ հետաքրքրություն այլ երկրներից: Հայաստանում դրանք արդեն կիրառվել են մոտ 15 շինությունների տակ, մի քանի շինություններում դրանց տեղադրումն ընթացքի մեջ է: Ըստ Գ. Իգնատոսյանի՝ «բարձերը» հատկապես լայնորեն կիրառում է «Էլիտ գրուպը»: «Ռետինե նորույթն» առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ շենքերի սեյսմակայութնունն ավելացնելու ազգային ծրագիր կազմել:

Նշենք, որ «Ռետինե նորույթն» արտադրում է ռետինատեխնիկական բազմապիսի արտադրանքներ, այդ թվում՝ տանկերի, ռազմական մեքենաների, հանքարդյունաբերական նշանակության խոշոր ինքնագնացների համար: Առաջարկվում է նաեւ փողոցների չուգունե «լյուկերի» կափարիչները փոխարինել ռետինե կափարիչներով:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center