' /> Հայ – իտալական կապեր - Umba.am

Հայ – իտալական կապեր

30 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ, «Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։

ՀԱԳՄ Նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները, նշեց, որ օտարերկրյա ներդրումներ կատարողներին մեր տնտեսական օրենսդրությունը առանձին արտոնություններ է տալիս, քանի որ, որպես նորանկախ երկիր, ներդրումների կարիք ունի։

Հայաստանում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, հրաշալի ներկայացնելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, իտալացի գործարարներին կոչ արեց հայ գործընկերների հետ համատեղ բիզնես կատարել։

Երկուստեք նշեցին, որ «Պատրաստված է Իտալիայում» մակնիշով ապրանքները հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ են վայելում, սակայն միաժամանակ հարկավոր է համատեղ քայլեր ձեռնարկել հայկական ապրանքանիշերը Իտալիայում ներկայացնելու։

Իտալացի գործարարներին ընդունեցին նաև Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Փոքր և միջին հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի միության նախագահի խորհրդական Մհեր Հակոբյանը, Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Լիկվոր» ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը և Տեղեկատվական ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center