ՀՀ կառավարությունը 150 մլն դրամ է հատկացրել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար

24 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։

«Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը»,– ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

ՀՀ 2013թ.–ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների' Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։

Ըստ նրա, միջոցները մասնավորապես կուղղվեն սկսնակ ձեռներեցների աջակցմանը, կշարունակվի վարկային երաշխիքների հատկացման ծրագիրը, ինչպես նաև տարբեր ուղղություններով տեխնիկական և ֆինանսական խորհրդակցությունների հատկացումը։

Նախարարը նշեց, որ այսօր մեծ պահանջարկ կա սկսնակ ձեռներեցների կողմից, և այդ պատճառով հատկացվող միջոցները հավանաբար կավելացվեն' 3 մլն դրամից հասցնելով 5 միլիոն դրամի։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խթանման ծրագիրն առավել լայն է, և բացի բյուջետային միջոցներից, նաև փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման հիմնադրամի (շուրջ 778 մլն դրամ) և «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (շուրջ 6 մլրդ դրամ) աջակցություն է նախատեսում։

Դավթյանն ավելացրեց, որ 2007–2012թ.–ին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկության խթանմանը շուրջ 98 մլրդ դրամ է հատկացվել։

Նա տեղեկացրեց նաև, որ այսօր Հայաստանում գործում է շուրջ 60 հազար ընկերություն, որոնցից 92 տոկոսը փոքր և միջին են։ ($1 – 405,44 դրամ է):

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center