Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց

25 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան TripAdvisor ճամփորդական կայքէջի՝ բութիք (փոքր) հյուրանոցների կարգում «Ճամփորդների ընտրություն 2013» մրցույթում Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոց է ճանաչել հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող «Գեներալ» հյուրանոցը: Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում և 7-րդը՝ աշխարհում:

«Գեներալ» հյուրանոցը, որը Hotelstars Union դասակարգման եվրոպական համակարգից ստացել է «5 աստղ» դաս, ունի 20 բացառիկ կերպով կահավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն անվանակոչվել է հայտնի զորավարների անուններով, այդ թվում նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:

Հաստատության հարմարությունները համապատասխանում են «բութիք» կարգի հյուրանոցներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին:

Հյուրանոցն աչքի է ընկնում անհատականացված սպասարկման բարձրագույն որակով:

2012թ. «Գեներալ»-ը TripAdvisor-ից ստացել է գերազանցության վկայագիր:

Աղբյուրը՝ Aysor.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center