Վարչապետ. Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը

23 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Հունվար 23, 2013 | News.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ներկաներին' կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, եւ ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը: Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին: Այսպիսի միջոցառումներ մենք առաջին անգամ իրականացրինք 2009-ին, երբ ձեւավորվեց Օպերատիվ շտաբը, եւ կառավարությունը քննարկում էր բիզնեսի ներկայացրած առարկայական ծրագրերը' նպատակ ունենալով օգնել նրանց հաղթահարել ճգնաժամի բացասական հետեւանքները: Մենք տրամադրեցինք վարկային ռեսուրսներ, պետական երաշխիքներ, փորձեցինք օգնել ձեռնարկություններին, եւ այդ ծրագրերը որոշակի հաջողություն ունեցան: Երկրորդ քայլով բանակցություններ վարեցինք ներկրողների հետ' արտահանման դաշտ տեղափոխվելու հարցի շուրջ: Շատ ներմուծողներ, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, հյութերի արձագանքեցին մեր առաջարկին, սկսեցին ՀՀ-ում ձեւավորել նոր արտադրական հզորություններ եւ ներկրողներից դարձան արտահանողներ: Դա էական նշանակություն ուներ վճարային հաշվեկշռի համար, քանի որ, թեպետ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպը 2 անգամ բարձր է ներմուծման աճի տեմպից, ներմուծման ծավալը դեռեւս 2.5 անգամ գերազանցում է արտահանման ծավալին»:

Վարչապետը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է մանրակրկիտ վերլուծություն իրականացնել Հայաստան ներմուծվող եւ այն ապրանքների վերաբերյալ, որոնք մեր երկիրը կարող է արտադրել: «Հաշվի առնելով, որ նախորդ տարի էապես նվազել են արտասահմանյան ուղղակի ներդրումները մեր տնտեսության մեջ, եւ տնտեսական աճը ապահովել ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին, 2013 թ. եւս այս շեշտադրումը պահպանելու ենք, փորձելու ենք ձեզ օգնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով' նոր բիզնես ծրագրերին, ֆինանսական միջոցների, բյուրոկրատական քաշքշուկներին վերաբերող բոլոր առաջարկություններն առանձին առարկայորեն կքննարկվեն եւ միեւնույն ժամանակ կմշակվեն օբյեկտիվ չափանիշներ, թե որ դեպքում է պետությունը միջամտելու: Նախապատվությունը տրվելու է այն գործարարներին, որոնք ունեն գրագետ կառավարման կարողություններ եւ կարողանում են իրենց բիզնեսն ընդլայնել. «Եթե վերջին տարիներին ձեռնարկությունը ցույց է տալիս արտադրական հզորությունների շարունակական աճ, ապա այդ օբյեկտիվ չափանիշներով պետության կողմից օժանդակություն է ստանում, ընդ որում' կոնկրետ դեպքում օժանդակության կոնկրետ գործիքակազմ է կիրառվելու: Ձեր առջեւ խնդիր է դրվում ձեր թիմում քննարկել առկա հնարավորությունները, որպեսզի պետության օժանդակությունը օգտակար եւ նպաստավոր լինի: Այդ տեսակետից 2013 թվականը մեզ համար լարված աշխատանքային տարի պետք է լինի, որովհետեւ 7 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հեշտ չտրվեց, իսկ 2013 թ. այդ 7 տոկոսանոց աճին պետք է ապահովենք 6.2 տոկոսի աճ: Դա բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, որ համաշխարհային իրավիճակը դեռեւս չի փոխվել. Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները փոքր-ինչ նվազեցման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ միասին պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք», - ընդգծել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով քննարկման հնարավորության համար' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ արդյունաբերության զարգացման աջակցման խորհրդի նիստում հիմնավորվել է կառավարության ներկայացրած գործիքակազմը, որն ուղղված է արդյունաբերության զարգացման մշտական խթանմանը, եւ այժմ անհրաժեշտ է այն հասանելի դարձնել հանրությանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերությունների գործունեությանը վերաբերող խնդիրները եւ մտահոգությունները, ինչպես նաեւ հանդես եկել առաջարկություններով հեռանկարային բիզնես ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, գործարարների մեծամասնության կողմից արծարծվել է բանկային համակարգի կողմից տրամադրվող ֆինանսավորման ոչ նպաստավոր պայմանների հարցը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ' ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների եւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնի համալիր միջոցառումների ծրագիր, թե ինչպես ֆինանսական միջոցները հասանելի դարձնել բիզնեսի համար.«Առաջին հերթին խոսքը վերաբերում է տոկոսադրույքներին, գրավի առարկային, բյուրոկրատական քաշքշուկներին: Համաշխարհային բանկը վերլուծություն էր կատարել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ եւ արձանագրել, որ առաջին երեք խոչընդոտներն են կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները եւ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այսինքն' ֆինանսական միջոցների հասանելիությունն ավելի լուրջ խնդիր է դարձել բիզնեսի համար, քան հարկային եւ մաքսային վարչարարությունը: Դրա համար փորձում ենք ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ կարելի է անել' ավելորդ խնդիրները վերացնելու եւ տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով», - ամփոփելով խորհրդակցության արդյունքները' ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• «ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան• «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center