Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Մաքսիմ Հակոբյանը

22 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Հունվար 22, 2013 | News.am

Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որեւէ հակասություն չկա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ, եւ մարզային կառույցները հրաշալի աշխատում են: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Մաքսիմ Հակոբյանի եւ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ երկուսն էլ այսօր զբաղված են' պայմանավորված Սերժ Սարգսյանի' Սյունիք կատարած այցելությամբ:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. կռվախնձորը նախագահի Հանրապետական թեկնածուի մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեեւ վաղուց որոշված էր, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Ինքը՝ կոմունիստ Հակոբյանը, դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու նախագահի ՀՀԿ թեկնածուի շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ:

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու նախագահի ՀՀԿ թեկնածուի Սիսիանի շտաբը: Բանը նրան է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել:
Նշենք, որ Մաքսիմ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին Կոմունիստական կուսակցության անդամ է եղել, սակայն այժմ ՀՀԿ-ական է։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center