Հայաստան-Իրան երկաթուղին կկառուցի ԱՄԷ-ում գրանցված ընկերությունը

18 հունվարի 2013 | | Լուրեր, 2013

Հունվար 18, 2013 | News.am

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունն այսօր՝ հունվարի 18-ին հայտարարություն է տարածել «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին: 3 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրն իրականացնելու է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը, որն ամենայն հավանականությամբ ռուս-չինական-հայկական կոնսորցիում է:

«Չինաստանը եւ Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանագրերի գործունեության ժամկետը 30 տարի է շինարարության ավարտից հետո։ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի իրագործելիության ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է կոնսորցիումի եղանակով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրականացնել շինարարական աշխատանքները եւ հետագա շահագործումը

«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ։ Նախագծերի իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ «Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու կողմից։ Աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, եւ պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։

Այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի արագընթաց ճանապարհի եւ Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջեւ, որով կողմերը պարտավորվում են համագործակցել նշված նախագծերի իրականացման հարցում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center