' /> «Եվրոթերմ» ընկերությունը մինչեւ 3,5 մլն դոլար կներդնի Հայաստանում մրգերի վերամշակման գործարան ստեղծելու համար - Umba.am

«Եվրոթերմ» ընկերությունը մինչեւ 3,5 մլն դոլար կներդնի Հայաստանում մրգերի վերամշակման գործարան ստեղծելու համար

13 հունվարի 2012 | | Լուրեր, 2012

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' հունվարի 13-ին, այցելել է Արմավիրի մարզում կառուցվող մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարան:
Ինչպես լրագրողներին ասել է գործարանի ներդրող, «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Էդուարդ Ղազարյանը, նախագծում կներդրվի մինչեւ 3,5 մլն դոլար:
Գործարանում, որը նախատեսվում է բացել հուլիս-օգոստոսին, կաշխատի շուրջ 50 մարդ, երկու տարի անց այդ թիվը կհասցվի 80-ի:
Գործարանը մանկական մրգային պյուրեների համար կոնցենտրատներ, ինչպես նաեւ լոլիկի ու կարմիր բիբարի մածուկներ կարտադրի:
Արտադրության տարեկան ծավալը կկազմի 765 հազար տոննա, որի մեծ մասը նախատեսված կլինի արտահանման համար:
Ներկայումս «Եվրոթերմը», արտադրում է նաեւ պատրաստի պտուղ-բանջարեղենային արտադրանք' Noyan ապրանքանիշով: Ընկերության արտադրության մեջ ներդրումները 1998-2005 թթ կազմել է 6,6 մլն դոլար: Ընկերության շրջանառությունը 2010 թվականին կազմել է 2,69 մլրդ դրամ (շուրջ 7 մլն դոլար):


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Թուրքական ապրանքների բոյկոտը հայաստանցի գործարարներին չպետք է վնասի»․ Արսեն Ղազարյան• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ• «Թուրքականը պետք է փոխարինվի հայրենական և այլ շուկաներից ներկրվող ապրանքներով»․ Արսեն Ղազարյան• Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը• «Յուրաքանչյուր անձ պետք է իր անելիքն ունենա մեր ընդհանուր ծրագրի իրականացման մեջ»․ Արմեն Տեր-Տաճատյան• ՀԱԳՄ անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Ապավեն» ընկերությունը 45 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Եթե նույնիսկ այսօր պատերազմ է, չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի»• Գործարար համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը և կազմակերպություններին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center