Ապահովելու ենք բիզնեսին անհրաժեշտ քաղաքական կայունություն եւ կայուն տնտեսական միջավայր

ՀԱԳՄ 6-րդ համագումարում վստահեցրեց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Հայ գործարարի առջեւ այսօր դրված գերխնդիրը արտադրությունների ընդլայնումն է, նոր ոլորտներում նոր հնարավորություններ ստեղծելը, երկրի քաղաքացիներին աշխատանքով ապահովելը։ Տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը փոխում են աշխատուժի նկատմամբ պահանջները, նոր տիպի երիտասարդներ են կյանք մտնում։ Նրանք են նոր աշխատւժը եւ նոր ժամանակներին վայել գործարարների նոր սերունդը։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը նորանկախ Հայաստանում շուկայական նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորմանը եւ հասարակական ընկալմանը սատարող, բիզնեսի առաջին ծիծեռնակներին համախմբող եւ զորակցող առաջին հասարակական կառույցն է, որն արդեն 15 տարեկան է։ Միությունը միաժամանակ միավորող կամուրջ է Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայ գործարարների միջեւ, համահայկական ուժերը հայրենիքի հզորացմանն ու ծաղկմանը ծառայեցնելու նախանձախնդիրը։ Միությունը ներկայումս միավորում է տնտեսավարող սուբյեկտներում առաջատար դիրք զբաղեցնող գոծարարներին եւ անհատ ձեռնարկատերերին։ Երեկ տեղիունեցավ միության 6-րդ համագումարը, որին ներկա էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ հանրապետության ղեկավարը նշեց, որ ուրախ է մասնակցելու այդ միջոցառմանը։
«Սա շատ լավ առիթ է ամփոփելու եւ գնահատելու արածը։ Սակայն առավել կարեւոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձեւակերպումները։ «Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը՝կարողությունները, գիտելիքները եւ փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռմնալու են մեր իրականության մեջ։ Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն եւ հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ։ Մեր նպատակը կազմակերպված եւ իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է։ Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար։ Սա մնայուն նպատակ է, որովհետեւ մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներէ առաջադրելու։ Դա բնական է եւ հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը։
Ինչպե՞ս ավելի արագացնել մեր շարժումն այդ նպատակի իրագործման ուղղությամբ՝ ավելի մեծ քայլերով մարդկանց համար ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ինքնադրսեւորման լիակատար ազատություն։ Այս գործումբոլոր կարող ուժերի ներդրումը կարեւոր է, յուրաքանչյուրի դերը՝ բացառիկ։ Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու եւ նոր արժեք ստեղծելու առաքելությունը։ Գործարարը ներդնում է իր տաղանդը, հմտությունները, կապիտալը, դիմում է ռիսկի՝ ստեղծելով աշխատատեղեր, զբաղվածություն եւ եկամուտներ։ Եվ վերջապես՝ ձերհամայնքին է նաեւ վերապահված համապատասխան ավանդույթների ձեւավորման, ամրապնդման եւ գործարարությաննոր մշակույթի կայացման խնդիրը։
Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը եւ գործունեության բազմազանությունը։ Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության եւ մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները եւ նվազեցնում տնտեսական արդյունավետությունը։ Սա իրողություն է, սակայն մենք դրանից եւ նման այլ խոչընդոտներից թեւաթափ լինելու իրավունք չունենք։ Հայկական արտադրանքի եւ ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչմիայն ներքին, այլեւ արտաքին, այսինքն՝ համաշխարհային շուկայի ուղղությամբ։
Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի եւ պետք է լինեն մեր տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը։ Ճիշտ է, արտահանումը նաեւ պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում։ Մեզ համար կարեւոր են նոր գիտելիքներ եւ կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե, կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ եւ, անշուշտ, ներդրումներ։
Մասնավոր շուկայական ձեռնարկատիրությունը, ի վերջո, Հայաստանում համեմատաբար նոր երեւույթ է։ Նոր են նաեւ ձեռնարկատիրության եւ առեւտրի համար անհրաժեշտ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող արդի հաստատությունները, համակարգերն ու ենթակառուցվածքները։ Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկընթացքից։ Գործարար ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ ունեն ավանդական եւ իներցիոն բնույթ, առանձին դեպքերում կրկնում են միմյանց։ Մենք պետք է խուսափենք նման իներտությունից, արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից։ Նոր շուկաներ եւ արտադրատեսակներ բացահայտելու գործում երկչոտությունը կարող է կործանարար լինել։
Այսօր կայուն տնտեսական աճի եւ զարգացման հիմնախնդիրներն առաջնահերթ են գրեթե բոլոր երկրների օրակարգում։ Զարգացող շատ երկրներում բարեկեցության ընդլայնմանն ուղղված ջանքերը ցանկալի առաջընթաց չեն ապահովում։ Մինչդեռ որոշ հասարակություններ նույն պայմաններում կարողանում են ապահովել հարստության եւ բարեկեցության բարձր ու երկարաժամկետ կայուն մակարդակ։
Աշխարհը փոխվում է մեր աչքի առջեւ, եւ դա շատ հեշտ է տեսնել։ Փոխվում են տնտեսության հենքային գործընթացները, որոնք համապատասխանաբար բերում են տնտեսական հարաբերությունների փոփոխման։ Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, դրա հետեւանքների դրսեւորումներն ընդգծում են աշխարհում առկա խորքային խնդիրները։
Մենք աշխարհի մի մասն ենք եւ կրում ենք գլոբալ զարգացումների հետեւանքները։ Ուստի դրանց պետք է համարժեքորեն արձագանքենք՝ հընթացս ուղղելով մեր ուղեգիծը։ Հաջողակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կկարողանան միավորել իրենց ազգային ներուժը, կդնեն զարգացման բարձր նշաձողեր եւ հետեւողականորեն կաշխատեն դրանցհասնելու ուղղությամբ։ Որքան էլ կարեւոր լինեն բնական հանածոների պաշարները՝ արդի աշխարհում շատ ավելիկարեւոր է կառավարման եւ վարքագծի արդյունավետությունը։
Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր՝ մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացած մասը, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը եւ աճը։ Հենցայստեղ է անհրաժեշտ փոխակերպումը։ Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին, վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը։
Վերջապես, մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները։ Ընդ որում, այստեղ ուզում եմ շեղվել տեքստից եւ առաջարկել, որպեսզի այդ հարաբերական առավելությունները մենք փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում։ Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները։ Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել։ Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին՝ գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում։
Այո՛, մեր հետագա տնտեսական աճի եւ զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է։ Այո՛, մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք։ Ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների եւ զբաղվածության աճը։ Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի։ Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երեւույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը։ Այդ խնդիրը համընդհանուր է, եւ որեւէ մեկի մենաշնորհը չէ։
Այո՛, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական եւ մշակութային նոր ծրագրեր։ Մենք պետք է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը եւ աշխատանքով ստեղծելու ձգտումը։
Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ։ Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք էփոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը։ Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը։
Այս ամենի մասին մենք բազմիցս ենք խոսել։ Կոնկրետ գործողություններ էլ ենք կատարել, որոնք արդեն արդյունք են տալիս։ Սակայն ես չեմ զլանա ամեն պատեհ առիթ օգտագործել սա հիշեցնելու համար, որովհետեւ այս ամենն ակամա կամ գիտակցաբար մոռանալն ուղղակի անթույլատրելի եմ համարում։
Անշուշտ, բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն եւ կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք։ Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու՝ ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլեւ տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը։ Վերջինս ավելացնելու է ամրության մերպաշարը, եւ 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում։
Բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. մենք դա ապահովելու ենք։ Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը։ Ընդորում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերեւս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով։ Այս հարցում ես ակնկալում եմ նոր, ավելի էական ձեռքբերումներ, եւ այդ մասին կառավարությունում լավ գիտեն։
Բիզնեսին հարկավոր են խթաններ. մենք դա ապահովելու ենք։ Կառավարության քայլերն այս ուղղությամբ աստիճանաբար արդյունքներ են տալիս եւ արժանանում ձեր գնահատականին։ Հարկային վարչարարության բեռի թեթեւացումից մինչեւազատ տնտեսական գոտիների ստեղծում, նորարարական նախագծերի խրախուսումից մինչեւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում՝ սա արդեն իսկ սկսված ծրագրերի այն լայն շրջանակն է, որոնց ազդեցությունը շատ շուտով էական է լինելու։ Եվ մենք նաեւ այլ ուղղություններով էլ սկսել ենք նոր քայլեր։
Մեր օրակարգը տարողունակ է։ Պետք է համախմբվենք եւ համաձայնություն ձեւավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում՝ հանուն մեր ապագայի եւ մերարժեքների։ Չեմ կասկածում՝ հաջողությունն այդ դեպքում իրեն սպասել չի տալու։ Նաեւ չեմ կասկածում, որ կիսում եքայս վստահությունը։
Համագումարի ընթացքում դուք դեռ անդրադառնալու եք բոլոր այս հարցերին։ Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ցանկանում եմ, որ ծավալեք շահագրգիռ, անկեղծ, բաց քննարկում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք դուք տեսնում եք, նշեք խոչընդոտներն ու նաեւ անհրաժեշտ խթանները։
Համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ, եւ խորհրդի անդամներին խնդրում եմ այդ բոլոր առաջարկություններն անպայման փոխանցել ինձ։ Ընդ որում, ես պատրաստ եմ հենց մոտական օրերին հանդիպելու խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստ են ձեր ազդակները փոխանցելու եւ ձեր որոշումների մասին ինձ տեղյակ պահելու։ Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում ձեզ»,–ասաց Ս. Սարգսյանը։
Միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձավ միության անցած ուղուն, ձեռքբերումներին եւ անելիքներին։
«Մենք 15 տարեկան ենք։ Նորանկախ հանրապետության առաջին իսկ օրերից մասնավոր տնտեսության կազմավորման փորձ անելով, կարող ենք ասել, որ այսօր արդեն ունենք այդ տնտեսությունը, ունենք գործարարների խավ, որը ոչ միայն զբաղված է բիզնեսով եւ հետապնդում է շահույթ, այլեւ զգում է սոցիալական պարտավորություն իր համայնքի, իր հասարակության առջեւ։ Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը պետություն-մասնավոր հատված երկխոսությունն է։ Այն հարթակը, որը ձեւավորվել է եւ որտեղ մենք կարող ենք ներկայացնել մեր խնդիրները, բանավիճել, լսելի լինել, երբեմն նաեւ՝ սուր պայքար մղել, բայց արդյունքում ազդել տնտեսական քաղաքականության, վարչարարության պրոցեսների վրա», - ասաց Ա. Ղազարյանը։
Նրա խոսքով, հայ գործարարը ներկայացնում է մի խավ, որի հետ պետությունը բանակցում է եւ փորձում հասարակական, սոցիալական ներդաշնակություն ձեւավորել։ Սա հասարակական կառույցների ամենաէական գործառույթն է՝ կարողանալ շահերը ձեւավորել, համախմբել եւ ներկայացնել պատկան կառույցներին՝ փորձելով պաշտպանել իր անդամներին, փորձելով նաեւ աջակցել պետությանը բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում՝ ի շահ Հայաստանի տնտեսական բարգավաճման եւ սոցիալական արդարության ու հավասարության կայացման։
«Աշխարհի որեւէ շուկայում բիզնեսով զբաղվելը հեշտ չէ. Հայաստանում հեշտ չէ կրկնակի, քանի որ մենք ակտիվ ենք, մեզ մոտ մրցակցային դաշտը բավականին թեժ է, եւ քանի որ մենք բարեփոխումների այն փուլում ենք, երբ հաղթահարման շատ խնդիրներ կան կառավարման համակարգում, բիզնեսի բարենպաստ դաշտի կատարելագործման հարցում, կոռուպցիայի եւ կաշառակերության մակարդակի իջեցման հարցում, նաեւ ունենք ստվերային տնտեսություն։ Հեշտ չէ,սակայն մենք տեսնում ենք, որ բարեփոխումների ընթացքը հստակ գնում է առաջ, կա քաղաքական կամք, եւ սա է, որ մեզ համախմբում է որպես հասարակական գործիչների, սա է, որ մեզ մեր շուկայում զարգանալու եւ դրսի շուկաները գրավելու ցանկություն ու մղում է տալիս», – ասաց ՀԱԳՄ նախագահը։
Նոր որակի աշխատուժը նոր տիպի աշխատանքի պահանջ է դնում։ Հայաստանն այսօր գտնվում է աշխատանքի եւ աշխատատեղի ստեղծման մի նոր փուլում։ Երիտասարդ եւ բանիմաց մասնագետներին անպայման պետք է պատրաստսպասել սեփական ընկերություններում, միաժամանակ՝ ընկերությունների ներսում շարունակական վերազինում, թարմացում, նոր մտածելակերպ եւ մշակույթ ունենալու համար համալիր ջանքեր գործադրել. «Գործարար դաշտում հաջողություններ արձանագրած մեր բոլորիս առջեւ նույնպես արտադրության եւ աշխատանքի մշակույթի անընդհատ բարձրացման խնդիրը գերխնդիր է։ Ոչ մի վայրկյան չի կարելի հանգստանալ ձեռք բերածով։ Ժողովուրդն աշխատանք է ցանկանում, աշխատել է ուզում, բայց ամեն ոք չէ, ոչ ի վիճակի է սեփական գործը հիմնել, միայնակ կողմնորոշվել բազմաթիվ հարցերի թնջուկում, առավել եւս՝ հաղթող լինել»։
Ա. Ղազարյանի խոսքով, հայ գործարարները վերջապես իրենց երկրի բարեկեցությանն են ծառայում՝ գործարար շնորհքը ցուցաբերելով։ Մեր հայրենակիցներից շատերին հաջողվել է դրսում կայացնել իրենց տաղանդը։ Սակայն նրանց հաջողությունները նույնպես ինչ-որ թելերով եւ ուղիներով հասնում են մեր երկիր. «Բայց մեր հայացքը եւ կենտրոնացումը դեպի ներս պետք է լինի։ Մեր ուշադրությունը եւ մեզ փառաբանող ձեռներեցական տաղանդը Հայաստանում, մինչեւ հեռավոր գյուղեր պետք է ձգվի, մեր ծրագրերում միայնակ եւ անաշխատանք մնացած այդ բնակավայրերի հավատարիմ զինվոր բնակիչները պետք է լինեն։ Նրանք մեզանից աշխատատեղ են ուզում։ Գործարարմարդու տաղանդի պահանջարկը բացարձակ արժեք է այսօր։ Մենք պիտի հասնենք դրան։ Առավել բարոյական պահանջ, քան աշխատանքն է, չկա։ Աշխատանք եւ աշխատատեղ։ Սա մեր ջանքերով եւ պետության պետական գործումեղանակների համատեղմամբ օրախնդիր լուծում պետք է ստանա։ Եկել է ուժն ու եռանդը հայրենիքում լիարժեք կայացնելու ժամանակը։ Մենք ենք դա անելու՝ խորացնելով եւ ընդարձակելով այն ուղին, որը բացել ենք անկախության առաջին իսկ տարիներին՝ անծանոթ մի աշխարհ մտնելով եւ համարձակորեն առաջ գնալով»։
Ա. Ղազարյանը հիշեցրեց, որ նորանկախ Հայաստանի ստեղծման առաջին տարիներին նորընծա հայ գործարարը, գրեթե անտեղյակ լինելով ժամանակակից միջազգային շուկայական տնտեսության, մարկետինգի մասին, իր մեջ պահելով խորհրդային մտածելակեպը, կարողացավ սովորել եւ կայանալ, դառնալ նոր տնտեսության եւ երկրի զարգացման մի մասնիկը։ Դրա մեծապես օգնեց համախմբումը մեկ կառույցի շուրջ. «Միությունը հաճախ ներգրավվում է Հայաստանում իրականացվող պետական տնտեսական եւ սոցիալական ծրագրերում, որոնցից կարեւորագույնն է «ՀՀ կայուն զարգացման ծրագիրը» եւ «Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը»։ Միությունն առաջատար դեր ունի օրենքների նախագծերի եւ օրենսդրական փոփոխությունների քննարկման կազմակերպման գործընթացում եւ համակարգում է շահագրգիռ կողմերի՝ կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր գործարարության ներկայացուցիչների մասնակցությունը։ Հատկապես վերջին տարիներին միությունը ՀՀ կառավարության եւ արհմիությունների կոնֆեդերացիայի հետ լուրջ աշխատանք է տանում սոցիալական գործընկերության կայացման եւ զարգացման ուղղությամբ»։
Ա. Ղազարյանը հատկապես շեշտեց այն աջակցությունը, որ ցուցաբերեց պետությունը ֆինանսառտնտեսական ճգնաժամի ընթացքում։ Իրականացվեցին աննախադեպ հակաճգնաժամային միջոցառումներ, որոնք հնարավորություն տվեցին հայ գործարարին զերծ մնալ զանգվածային կրճատումներից եւ ֆինանսական կորուստներից, պահպանել եւ զարգացնել սեփական բիզնեսը.
«Սա պետության եւ մասնավորի համագործակցութան լավագույն տարբերակն էր։ Այսօր աշխարհը կանգնած է նոր՝բանկային ճգնաժամի առաջ, սակայն մենք դրանից չենք վախենում, քանզի ամենադժվար փորձությունների միջով արդեն անցել ենք։ Որքան բարձր է նշաձողը, որ սահմանում ենք մենք եւ պետությունը՝ տնտեսության հետագա զարգացման առումով, այնքան ավելի արդյունավետ ենք մենք աշխատում։ Պետությունը ճյուղ առ ճյուղ ուսումնասիրում է, աջակցում եւ մոբիլիզացնում, ինչի արդյունքում մենք կարողացանք պահպանել մեր տնտեսությունը մեծ ցնցումներից։ Այսօր, երբդարի մարտահրավերները նոր խնդիրներ են առաջադրում, միությունը խիստ կարեւորում է երկրի գործարար խավի առավել համախմբումը՝ հիմնված ոչ միայն սեփական շահերի եւ հնարավորությունների, այլեւ պետության հանդեպ ունեցած պարտքի գիտակցման վրա։ Միության հեռահար գերխնդիրն է Հայաստանում գործարար խավի լիարժեք կայացումը, որի ազգանվեր գործով էլ վերջապես գալու է հայ գործարարի ոսկեդարը»։
Համագումարի ընթացքում քննարկվեցին հարկային նոր փաթեթի նախագծին վերաբերող խնդիրները, գործարարներն արտահայտեցին իրենց մտքերը։ Ա. Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ փաթեթի նախագծի մշակումն ավարտվել է, եւ այն ներկայացվել է նոր քննարկման թե Ազգային ժողովին, թե հասարակական կառույցներին։
«Այն մենք պետք է ուսումնասիրենք եւ մեկ շաբաթվա ընթացքում կարծիքի գանք։ Մտավախություններ, իհարկե, կան, բայց փաթեթն անհրաժեշտություն է, եթե, առաջին հերթին, հավասար հարկման ծանրությունն իջնում է բոլորիս վրա, խոշոր բիզնեսն է դա իր վրա զգում, եւ եթե մենք դրանով պաշտպանելու ենք փոքր եւ միջին բիզնեսին, որն ամենաթույլն է եւ սոցիալական իմաստով ամենակարեւորը։ Հարկային փաթեթը նաեւ կունենա իր արդյունքները, եթե մենք կարողանանք կտրուկ նվազեցնել ստվերային տնտեսության աստիճանը երկրում», – ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել