ԲԱՑ ՆԱՄԱԿ

05 փետրվարի 2012 | | Լուրեր, 2012

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 02-02-2012

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ,
տեխնիկական գիտությունների դոկտոր,
Երեւան, Մոսկովյան փ.21, բն.9,
հեռ. 56-44-69, 093-35-95-53,
E mail: Technostandard@mail.ru

Մեծարգո՛ պարոն նախագահ
Հայ գիտնականների եւ ինժեներների մի խումբ' իմ գլխավորությամբ, մշակել է մեր երկրի տնտեսության զարգացման մի համալիր ծրագիր, որը իր մեջ ներառում է Հայաստանում ժամանակակից հելիոտեխնիկական արդյունաբերության ստեղծման եւ զարգացման, գյուղատնտեսության մեջ հելիոտեխնոլոգիաների մասսայական կիրառման, Հայաստանի եւ Ղարաբաղի հելիոֆիկացման կարեւոր խնդիրները: Այդ մասին ես Ձեզ զեկուցել եմ 2008 թվականին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ կատարած Ձեր այցի ժամանակ: Սառնաղբյուրը պետք է դառնար աշխարհի առաջին հելիոֆիկացված գյուղը: Առայժմ դա չի ստացվում, հազար ափսոս: Այսօր մենք պատրաստ ենք Սպիտակում գործարկելու հելիոտեխնիկական սարքերի գործարանը եւ հաջողությամբ կյանքի կոչելու մեր ծրագրերը: Առանց պետական աջակցության, սակայն, նման մասշտաբային ծրագրերը հնարավոր չէ կյանքի կոչել նույնիսկ մեր պարագայում, երբ հիմնովին լուծված են Հայաստանում անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական եւ տեխնոլոգիական խնդիրները: Իշխանական օղակների հետ մեր կապը, առայժմ մեզ համար անհասկանալի պատճառներով, տեղի է ունենում... մամուլի միջոցով: Բաց մամուլում, սակայն, հնարավոր չէ ներկայացնել մեր ծրագրերը իրենց բոլոր նրբություններով, հասնել որոշակի փոխըմբռնման ու համագործակցության եզրեր գտնել մեր գործադիր եւ օրենսդիր մարմինների հետ: Խնդրի առնչությամբ մեր պրոֆիլային նախարարությունների երկչոտ եւ խուսափողական քաղաքականությունը միայն ափսոսանք են առաջացնում: Մինչեւ ե՞րբ: Արեւային թեմաների հարցում մենք այդպես էլ չկարողացանք փոխըմբռման հասնել մեր սեփական իշխանությունների հետՙ սկսած հանգուցյալ ակադեմիկոս Պարիս Հերունու հզոր, բայց տապալված «Արեւ» ծրագրի ոդիսականից: Հանուն ինչի՞ մենք պետք է հանդուրժենք նման իրավիճակը, երբ մեր ուժերը, մեր գիտությունը, մեր գործերը չենք կարող օգտագործել մեր ազատանկախ Հայաստանում, ի շահ մեր ժողովրդի: Իշխանություններից, գիտնականներից եւ գործարարներից մեր քաղաքացիները ունեն միայն մեկ ակնկալիք. դա աշխատատեղերի հարցն է: Մարդիկ ուզում են թոթափել պանդուխտի իրենց պարտադրված թիկնոցը, ցանկանում են ապրել եւ աշխատել իրենց տանը, իրենց հայրենիքում, որ իրենց գործերով նպաստեն սեփական երկրի հզորացման եւ զարգացման սուրբ գործին: Դարերով են սպասել:
Պարո՛ն նախագահ, համոզված եմ, որ 2012 թվականը կարեւոր եւ շրջադարձային է լինելու մեր երկրի պատմության համար: Դրա հուսադրող մեկնարկը տրվեց Ֆրանսիայի Սենատում: Ֆրանսիական եղելությունը Ձեր արգասաբեր արտաքին քաղաքականության եւ մեր բոլորիս փայլուն հաղթանակն է: Միջազգային ասպարեզում մեր հաջողությունները ավելին կլինեն, եթե մենք ապահովենք Հայաստանի տնտեսության զարգացման բարձր տեմպերը, առանձնապես, առկա միջազգային տնտեսական ճգնաժամերի ֆոնի վրա եւ, հատկապես, այն ոլորտներում, որոնք գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ տեսակետից աշխարհին ասօր առավել մտահոգում է «կանաչ տեխնոլոգիաների» եւ էներգետիկայի հեռանկարները: Հենց այդտեղ էլ մենք առաջարկում ենք մեր ծառայությունները եւ համոզված ենք, որ մեր գործերը Հայաստանին կբերեն լուրջ տնտեսական եւ քաղաքակամ դիվիդենտներ: Հետամուտ լինելով ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության IV համագումարում տված Ձեր հանձնարարականին ես ներկայացնում եմ մեր հետեւյալ գործնական առաջարկությունները.
ՀՀ Անվտանգության խորհրդում, ՀՀ Կառավարությունում կամ ԱԺ-ում մասնագիտական քննարկումներ կազմակերպել եւ որոշում ընդունել Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրերի մեջ 12-րդ կետով ավելացնել նաեւ հելիոտեխնիկանՙ որպես գերակա ուղղություն:
Սպիտակում կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի գործարան մինչեւ 3000 աշխատատեղով: Գործարանը կդառնա հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի հիմնական սպառողներից մեկը եւ առավել կիմաստավորի ՀԱԿ-ի նոր ռեակտորի կառուցման անհրաժեշտություը:
2012 թվականի ամռանը Բրազիլիայում կայանալիք «Rio+20» միջազգային համաժողովում Հայաստանի նախագահի զեկույցի մեջ ընդգրկել «Երկրների եւ աշխարհամասերի հելիոֆիկացիան հայկական տարբերակով» մեր ծրագրի շնորհանդեսը:
Խորին հարգանքներովՙ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center