Doing Business 2012 հաշվետվության համառոտ նկարագրություն

08 փետրվարի 2012 | | Լուրեր, 2012

Բիզնես սկսելու և զարգացնելու առումով աշխարհի առաջատար 20 պետություններն են Սինգապուրը, Հոնկ-Կոնգը, Հարավ-աֆրիկյան հանրապետությունը, Չինաստանը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Կորեայի Հանրապետությունը, Իսլանդիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Սաուդյան Արաբիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Վրաստանը, Թայլանդը, Մալազիան, Գերմանիան և Ճապոնիան:
Նշված պարբերականը իր վերլուծության մեջ առաջնորդվում է մի քանի չափանիշներով, որոնք հիմնականում որոշում են, թե ինչքանով է դյուրին բիզնես սկսել և զարգացնել այն, որովհետև շատ հաճախ մարդիկ կարող են ունենալ գաղափարներ, և դրանց իրագործումը կախված է այն բանից, թե արդյոք դյուրին է բիզնես միջավայրը թե ոչ: Այսինքն, մարդ կարող է գաղափար ունենալ, և եթե բիզնես սկսելու գործընթացները դյուրին չեն, նա կարող է հրաժարվել իր գաղափարից: Նշված պարբերականը որակական վերլուծության է ենթարկում բիզնես միջավայրը՝ կենտրոնանալով այնպիսի ցուցանիշների վրա, որոնք ցույց են տալիս, թե ինչքան հեշտ է շինարարության թույլտվություն ստանալը, էլեկտրոէներգիայի հասանելիությունը, թույլատվություններ ստանալու դյուրինությունը, վարկեր ստանալու, սեփականություն գրանցելու ընթացակարգերը, հարկեր վճարելու, ներդրողներին պաշտպանելու և սահմաններից այն կողմ առևտուր կազմակերպելու քաղաքականությունը, ինչպես նաև սնանկացման գործընթացների և պայմանագրային հարաբերությունների կառավարման արդյունավետությունը:

Ըստ զեկույցի, բիզնես սկսելու և վարելու դյուրինություն ապահովելու նպատակով բարեփոխումների իրականացման արդյունքում Հայաստանն առաջընթաց է գրանցել հետևյալ ուղղություններով.

Բիզնես սկսելը. Հայաստանը բիզնես սկսելու գործընթացը դյուրինացրել է՝ ընդունելով մեկ պատուհանի սկզբունքը անվան գրանցման, բիզնեսի գրանցման և հարկային կոդ ստանալու համար, ինչպես նաև կիրառվում է համակարգչային առցանց գրանցման համակարգ:

Կառուցապատման թույլատվությունների տրամադրումը. Հայաստանը կառուցապատման թույլատվությունների տրամադրումը հեշտացրել է՝ դադարեցնելով փոքր ծրագրերի համար շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ գնահատականի ստացման ընթացակարգը:

Վարկեր ստանալու ընթացակարգերը. Հայաստանը զարգացրել է իր կրեդիտավորման համակարգը՝ ներդնելով կոմունալ ծառայություններից տեղեկատվության հավաքագրման և տարածման վերաբերյալ պահանջ:

Հարկերի վճարումը. Հայաստանը ձեռնարկությունների համար հարկային ընթացակարգերը հեշտացրել է՝ իջեցնելով սոցիալական վճարումների և կորպորատիվ եկամտի, սեփականության և հողի հարկի վերաբերյալ վճարումների քանակը, ինչպես նաև ներդնելով խոշոր հարկերի վերաբերյալ պարտադիր էլեկտրոնային գրանցման և վճարման համակարգ:

Սնանկության ընթացակարգեր. Հայաստանը բարեփոխել է սնանկ ճանաչելու վերաբերյալ օրենքը՝ հստակեցնելով սնանկության գործընթացների կառավարիչ նշանակելու, սնանկության ճանաչման գործընթացի ժամանակը կրճատելու և ընթացիկ միջոցները աճուրդով վաճառքի հանելու ընթացակարգերը:

Հայաստանի գրաված տեղը և ցուցանիշները բիզնես
սկսելու և վարելու դյուրինությամբ
55
   
Բիզնես սկսելը / գրաված տեղը 10
Անհրաժեշտ գործընթացների թիվը 3
Պահանջվող ժամանակը / օրերի քանակը 8
Գինը / յուրաքանչյուր շնչի հաշվով եկամտի տոկոսը 2.9
Մինիմում կապիտալը / յուրաքանչյուր շնչի հաշվով
եկամտի տոկոսը
0.0
   
Շինարարական թույլտվություններ ստանալը 57
Անհրաժեշտ գործընթացների թիվը 18
Պահանջվող ժամանակը / օրերի քանակը 79
Գինը / յուրաքանչյուր շնչի հաշվով եկամտի տոկոսը 57.1
   
Էլեկտրոէներգիայի հասանելիությունը 150
Անհրաժեշտ գործընթացների թիվը 6
Պահանջվող ժամանակը / օրերի քանակը 242
Գինը / յուրաքանչյուր շնչի հաշվով եկամտի տոկոսը 257.8

Ըստ այս զեկույցի, բիզնես սկսելու և վարելու դյուրինությամբ Հայաստանը գրավում է 55-րդ տեղը, Վրաստանը՝ 16-րդ, Ադրբեջանը՝ 66-րդ, Թուրքիան՝ 71-րդ, իսկ Ռուսաստանը՝ 120-րդ տեղերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center