' /> Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում. Աշոտյան - Umba.am

Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում. Աշոտյան

20 փետրվարի 2012 | | Լուրեր, 2012

NEWS.am - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանն այսօր' փետրվարի 20-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցությունն ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների եւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաեւ նպաստել համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը' ըստ աշխատաշուկայի պահանջների:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի եւ սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: «Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. «Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին: Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը»: Նախարար Ա.Աշոտյանը նշել է նաեւ, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում փորձնական ծրագիր կիրականացվի, համատեղ ծրագրեր են նախատեսվում նաեւ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:

«Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը, կարեւորելով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, նշել է. «Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձեւավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար»:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները• ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը• Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար• Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները• ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center