' /> ՊԵԿ-ի նախաձեռնությամբ վերացվել են հասույթի և առաքման գրքերը - Umba.am

ՊԵԿ-ի նախաձեռնությամբ վերացվել են հասույթի և առաքման գրքերը

29 փետրվարի 2012 | | Լուրեր, 2012

NEWS.am - Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այսօր' փետրվարի 29-ին, քննարկում է տեղի ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում, որը նվիրված է եղել հասույթի գրանցման եւ առաքման գրքերը վերացնելու կառավարության որոշմանը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, սա լուրջ բարեփոխում է, որ նպատակ ունի թեթեւացնել հարկային վարչարարության խնդիրները, կրճատել հարկատու-ՊԵԿ-ի ներկայացուցիչ շփումները: Նախկինում գործող օրենսդրական դրույթը թույլ էր տալիս նույնիսկ տեխնիկական սխալի, մատյաններում ուղղումներ կատարելու համար կիրառել բավականին լուրջ տուգանքներ: Այսօր դա վերանում է, եթե ձեռնարկությունն աշխատում է էլեկտրոնային եղանակով հաշիվ-ապրանքագիր դուրս գրելու մեխանիզմով, ապա նրա մոտ այլեւս այդ մատյանները պահելու պահանջ չկա, հետեւաբար, նաեւ ստուգման անհրաժեշտություն չկա: Եթե ապրանք է դուրս գրում կամ առաքում առանց ուղեկցող փաստաթղթերի, ապա տուգանքները բավականին խիստ են, եւ մենք դրան կողմնակից ենք: Կառավարության այս որոշումը որակապես փոխում է գործարարների պարտավորությունների իրականացման մշակույթը Հայաստանում: Սա բյուջեի համալրման համար ռիսկեր պարունակում է, բայց մենք համոզված ենք, որ գործարարին ազատ աշխատելու իրավունք տալով, կանխավ վստահելով հարկ վճարողներին, մենք ավելի շատ հարկ կհավաքագրենք, քան հարկային նախկին վարչարարության պայմաններում:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող թեմատիկ ստուգումներից ամենատարածվածը հենց այս առաքումների եւ հասույթների գրքերի գրանցումների ստուգումներն էին. տարեկան 2-3 հազար ստուգում իրականացվում էր այս թեմայով, եւ դրանցով բավականին լուրջ գումարներ էին հայտնաբերվում' մինչեւ 2,5 միլիարդ դրամ գումար էր գանձվում պետական բյուջե: Այս գրքերը շրջանառությունից դուրս բերելով, փաստորեն, այդ քանակի ստուգումներ եւ պատասխանատվության միջոցներ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ այլեւս չի կիրառվի:

«Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանի կարծիքով, սա մեր երկրի ձեռնարկատիրական պատմության մեջ էական նշանակություն ունեցող փոփոխություն էր, պետության կողմից արված քայլ էր գործարարին ընդառաջ: Ամենակարեւորը, որ հասույթի գրանցման եւ առաքման գրքերի վերացումը քայլ է դեպի հարկային վարչարարության պարզեցում: Այդպիսով պետությունն ապացուցում է, որ իր խնդիրը ոչ թե գործարարին պատժելը, տուգանելն է, այլ խրախուսման, ռեյտինգային մեթոդի ներդրումն է, երբ գործարարը ձգտում է շատ հարկեր վճարել, հայտնվել ոչ ռիսկային խմբում եւ քիչ ժամանակ ծախսել ստուգումների վրա:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները• ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը• Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար• Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները• ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center