ՀԱԳՄ խորհրդի նիստ

24 մայիսի 2012 | | Լուրեր, 2012

Մայիսի 24–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային ու կազմակերպական բազմաթիվ հարցեր:

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱԳՄ իության խորհրդի նիստի

1. Ս/թ հունիսի 22-23-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախաձեռնությամբ կազմակերպվելիք «Հայաստան: Աճի հնարավորություններ և միջազգային փորձ» գործարար ֆորումի մասին

Վ. Ակսյոնով

2. ՀՀ նորընտիրը Ազգային Ժողովի հանձնաժողովների հետ համագործակցելու մասին

Արսեն Ղազարյան

3. Միության մասնագիտական հանձնաժողովների կազմը , գործունեության կանոնակարգը հաստատելու մասին

Արսեն Ղազարյան

4. Ռուս-Հայակական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցի շնորհանդեսը “Բիզնեսը և կրթությունը թեմայով”

Ա. Յավրյան

5. “Արմ Ինֆո” գործակալության և “ԱՄ Ռեյտինգ” կազմակերպության նոր տեղեկատվական – վերլուծականի շնորհանդեսը “Հայաստանի խոշորագույն արդյունաբերական և առևտրա-սերվիսային կազմակերպությունների գործունեության ֆինանսական վերլուծությունը և ռեյտինգային գործընթացի հեռանկարները” թեմայով

Է. Մկրտչյան

6. ՀԱԳՄ, Արմենիա Փրոդաքշն և Հանրային հեռուստաընկերություն համագործակցության մասին

Արթուր Ղազարյան

7. Հայաստանի քարագործության ոլորտի ներկա վիճակի և հեռանկարներին նվիրված կոնֆերանս անցկացնելու մասին

Արսեն Ղազարյան

8. Այլ հարցեր

9. Նոր անդամների անդամագրություն։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորապես ներկայացրեց միության մասնագիտական հանձնաժողովների կազմը, գործունեության կարգը հաստատելու մասին և Հայաստանի քարագործության ոլորտի ներկա վիճակի և հեռանկարներին նվիրված կոնֆերանս անցկացնելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ բանախոսները արտահայտեցին կարծիքներ և միանշանակ հավանության արժանացրին Միության նախագահի առաջարկությանը։

ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Արարատ սննդի կոմբինատ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրել Շրի Լանկայի հանրապետության գործարարների միության հետ, որով նախատեսվում է նոր գործարար կապեր ստեծել։

Քննարկվեցին նաև այլ հարցեր։

ՀԱԳՄ անդամ դարձան Արմեն Խաչատրյանը («Սիտրոնիկս» ընկերություն), Դավիթ Հարությունյանը («Լևոն» ՍՊԸ), Կորյուն Մկրտչյանը («Մակոր» ՍՊԸ), Արամ Արամյանը («Նոր Զովք» ՍՊԸ) և Մարիամ Մանուկյանը (« ՋԻ ԷՄ ՋԻ մեդիա գրուպ» ՍՊԸ)։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center