Դիպլոմավոր գործազուրկնե՞ր. Է. Կիրակոսյան

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

yelaket.am - «Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի մեծ անհամաչափություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, հավելելով, որ մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Նա ասաց, որ այսօր ցանկացած ԲՈՒՀ-ում պատրաստում են իրավաբաններ, տնտեսագետներ, բանկային աշխատողներ, բայց մենք այսօր ունենք փականագործների, շինարարների, ինժեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինչպես նաև որակյալ բանվորների մեծ պահանջարկ: «Այս խնդիրը կլուծվի համատեղ աշխատանքի, համագործակցության շնորհիվ, այլապես կադրային սովը կավելանա: Մենք ունենք նաև կադրերի ծերացման լուրջ խնդիր, իսկ ինչ վերաբերվում է որակին, ապա սա հարցերի հարցն է, մենք ոչ միայն չունենք որակյալ կադրեր, այլև որոշ ոլորտներում կա գերարտադրություն, պարզապես, ԲՈՒՀ-երը պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ»: Նա նաև նշեց, որ այսօր բիզնեսն ու բուհական համակարգը գործում են իրար զուգահեռ, և կարծես որևէ տեղ չեն հատվելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանի խոսքերով այս խնդիրների հիմքում ընկած են մասնագիտական սխալ կողմնորոշումը. «Նաև երիտասարդները պետք է մտածեն սեփական գործի ստեղծման ուղղությամբ ու մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել իրենց մարզային աշխատաշուկան, քանի որ մարզերում ունենք աշխատատեղեր, որոնք ամիսներով, կամ տարիներով չեն լրացվում», - նշեց Հ. Գևորգյանը, հավելելով, որ եթե այսպես շարունակվի, առաջիկա 3, 5 և ավելի տարիների ընթացքում կունենանք ֆիզիկայի, քիմիայի ոլորտի մասնագետների պակաս:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը անդրադառնալով այս խնդրին հավելեց, որ բուհում պարբերաբար կլոր սեղան քննարկումներ են անցկացվում գործատուների հետ, և այդ համագործակցությունների արդյունքում շրջանավարտների 50%-ից ավելին աշխատում են մասնագիտական ուղղությամբ, ինչն ըստ իրենց բավական լավ արդյունք է:

Այսպիսով, ըստ բանախոսների աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից են խոհարարի, IT ոլորտի մասնագետները, փականագործները, ինժիներները, բանվորները, ինչպես նաև գործատուների կողմից մեծ պահանջարկ ունի նաև մեխատրոնիկա մասնագիտությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center