Պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը խոսեցին Աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:

Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ այսօր շուկայում կա մեծ անհամաչափություն առաջարկի և պահանջարկի միջև և մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Նա ասաց, որ այսօր ցանկացած բուհ-ում պատրաստում են իրավաբաններ, տնտեսագետներ, բանկային աշխատողներ, բայց մենք այսօր ունենք ինժեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մեծ պահանջարկ: Նա նաև ասաց, որ Հայաստանում այսօր ոչ մի բուհ չի պատրաստում փականագործներ, շինարար մասնագետներ, որակյալ բանվորներ, ինչի պահանջարկը կա: Ըստ նրա՝ խնդիրը կլուծվի համատեղ աշխատանքի, համագործակցության շնորհիվ, այլապես կադրային սովը կավելանա:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ»,- ասաց Էդուարդ Կիրակոսյանը:

Հայկուհի Գևորգյանը խոսեց մասնագիտության ընտրության մասին և նշեց, որ շատերը մասնագիտության հարցում ճիշտ չեն կողմնորոշվում և արմատական խնդիրները հենց գալիս են սխալ մասնագիտություն ընտրելուց: Նա ասաց, որ հայեցակարգ ունենալու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել կառավարությանը, և այդ հայեցակարգում միասնական մոտեցում կլինի ԿԳ-ի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքները համակարգելու ուղղությամբ:

Mardik.am-ի հարցին, թե գուցե գործատուների սահմանած չափանիշների մեջ է խնդիրը, երբ պահանջում են փորձ ունեցող, ցածր աշխատավարձով աշխատողներ, պարոն Կիրակոսյանը պատասխանեց, որ այսօր գործատուի համար շռայլություն է մասնագետ պատրաստելը, և նրանք դրա համար պահանջում են փորձառու մասնագետներ, հետևաբար բուհ-ը պետք է պատրաստի որակյալ մասնագետ:

Չնայած դրան Էդուարդ Կիրակոսյանը համաձայնեց մեր դիտարկման հետ, որ մենք նաև ուղեղների արտահոսքի խնդիր ունենք: Իսկ Հայկուհի Գևորգյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ գործատուն ոչ մի պահանջ չի դրել, սակայն աշխատողներ միևնույն է' չեն եղել:

«Այսօր երիտասարդները մոտիվացված չեն աշխատանք փնտրելու, վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդների մեծ մասը տանը նստած սպասում է, թե երբ իր համար աշխատանք կստեղծեն», - ասաց Հայկուհի Գևորգյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center