' /> Մասնագիտության ոչ ճիշտ ընտրությունը գործազրկության հիմնական պատճառն է - Umba.am

Մասնագիտության ոչ ճիշտ ընտրությունը գործազրկության հիմնական պատճառն է

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Հայաստանյան աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև մեծ անհամաչափություն է նկատվում: Հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում այս խնդրի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր' բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Սա, սակայն, միայն բուհերի կամ բիզնեսի խնդիր չէ: Այս ուղղությամբ Արդյունաբերողների և գործարարների միությունն արդեն համաձայնության է եկել որոշ բուհերի ղեկավարների հետ' որակյալ և պահանջվող կադրերի պատրաստման հարցում: Այնուամենայնիվ, գործազուրկ երիտասարդների թիվը սրանով չի պակասում: «Մեղքը մերն է, որ ռեալ չենք ասում, թե ինչ կադրերի պահանջարկ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց բանախոսը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանի կարծիքով' սխալը գալիս է նաև ընտանիքից, քանի որ շատ ծնողներ երեխաների միջոցով փորձում են կատարել իրենց մանկության չիրականացած երազանքները: Արդյունքում աշխատաշուկան ողողված է մեծ մասամբ մոդայիկ, սակայն ոչ այնքան մեծ պահանջարկ ունեցող մասնագետներով: «Եթե այսպես շարունակվի, առաջիկա 3, 5 և ավելի տարիների ընթացքում կունենանք ֆիզիկայի, քիմիայի ոլորտի մասնագետների պակաս»,- հավելեց կենտրոնի տնօրենը:

Կադրերի պակասը մեծ խնդիր է հատկապես մարզերում: Երիտասարդները, գալով մայրաքաղաք ուսում ստանալու, այլևս հետ չեն վերադառնում և շրջաններում որակյալ մասնագետների բացակայության պատճառով որոշ աշխատատեղեր այդպես էլ ազատ են մնում:

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը ևս նշեց, որ գործազրկության արմատական խնդիրները գալիս են ոչ ճիշտ մասնագիտական կողմնորոշումից: Շուրջ 300 գործատուների շրջանում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ լեզվաբանական համալսարանի շրջանավարտների 50%-ից ավելին աշխատում են մասնագիտական ուղղությամբ, ինչը ներկայիս պայմաններում համարվում է բավական լավ արդյունք:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center