' /> Լինել գործազուրկ իրավաբան, թե պահանջված խառատ կամ ինժեներ-մեխանիկ - Umba.am

Լինել գործազուրկ իրավաբան, թե պահանջված խառատ կամ ինժեներ-մեխանիկ

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

Խոհարարություն, սպասարկման և ՏՏ ոլորտ. սրանք են Հայաստանում այսօր ամենշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այս եզրակացությանն է հանգել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը' համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքներն ու իրենց փորձը:

Իսկ ամենամոդայիկ մասնագիտությունների հնգյակը' իրավագիտություն, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ), դիզայներություն, լեզուներ, վերջին շրջանում գրեթե փոփոխության չի ենթարկվել, հակառակ որ դրանց պահանջարկը Հայաստանի նման փոքր երկրում երբեք մեծ ծավալների չի հասել:

Այս պարադոքսը Հայկուհի Գևորգյանը բացատրում է նաև այն հանգամանքով, որ հանրակրթական դպրոցներից սկսած մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չեն տարվում, լավագույն դեպքում այցելում են դպրոցներ ինչ-որ բուհերի ներկայացուցիչներ և առաջարկում սովորել իրենց բուհում, որն ուղղակի սովորական գովազդ է, ոչ ավելին: Նույնիսկ իրենց մասնագիտության հարցում կողմնորոշված երիտասարդները հաճախ սթրես են ապրում դպրոցական վիճակից բուհ տեղափոխվելու և այլևս ուսանող լինելու փաստի առիթով, իսկ բուհն ավարտածները երկար ժամանակ չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենք ոչ թե սովորականի պես սովորելու են, այլ աշխատելու:

Գործատուների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի կարծիքով' «դիպլոմավոր գործազուրկներ» չունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի գործատուները ներգրավվեն բուհերի կառավարման խորհդի կազմում. ներկայումս խորհուրդներում ներգրավված մեկական գործատուի և արհմիության ներկայացուցչի ձայնն ուղղակի լսելի չէ:

Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ տնտեսության ռեալ սեկտորը բանվորական և միջին մասնագիտական կադրերի կարիք ունի: «Խառատի, փականագործի, ֆրեզերագործի, ինչպես նաև շինարար-ինժեների, ինժեներ-մեխանիկի պահանջարկ շատ կա, այս մասնագիտություններում կադրերի ծերացում է նկատվում, սակայն գրեթե բոլոր բուհերում պատրաստում են մեծ թվով իրավաբաններ ու տնտեսագետներ, որոնց առաջարկը շուկայում մի քանի անգամ գերազանցում է պահանջարկը»,- ասաց Է. Կիրակոսյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center