' /> Ինչու՞ մեր բուհերը չեն պատրաստում որակյալ ու անհրաժեշտ մասնագետներ - Umba.am

Ինչու՞ մեր բուհերը չեն պատրաստում որակյալ ու անհրաժեշտ մասնագետներ

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

“Այսօր աշխատաշուկայում կա մեծ անհամաչափություն առաջարկի ու պահանջարկի միջև: Մեր տնտեսության ռեալ սեկտորը մեծ կարիք ունի որակյալ մասնագետների”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը' խոսելով Հայաստանի աշխատաշուկայում առկա առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:

Բանախոսը, չբացառելով նաև գործատուների մեղքը, հիմնականում մեղադրում է ուսումնական հաստատություններին, որոնք, ըստ նրա, պատրաստում են կադրեր' հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը:

“Ցանկացած բուհում պատրաստում են մեծ թվով իրավաբաններ, տնտեսագետներ, բանկային աշխատողներ, բայց մենք այսօր ունենք ինջեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պահանջարկ, ինչպես նաև որակյալ վարորդների, փականագործների, խառատների պահանջարկ”,- նշեց բանախոսը:
Կիրակոսյանը կարծում է, որ եթե քայլեր չձեռնարկենք, շատ կադրերի պահանջարկն ավելի կմեծանա, բացի այդ, նշեց, որ այսօր մեր բուհերը պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ. “Պետք է այնպես անենք, որ այս երկու համակարգերը' ուսումնական հաստատություններն ու բիզնեսը, աշխատեն միասին”:

Է. Կիրակոսյանի դիտարկմամբ' մոտ ապագայում ատոմային ֆիզիկայի, քիմիայի, արդյունաբերական ոլորտի մասնագետների խիստ կարիք կզգացվի:

Ասուլիսի մյուս բանախոս, «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանն էլ խնդրի առաջացման պատճառները գտավ հասարակության մեջ' շեշտելով սխալ մասնագիտություն ընտրելու հանգամանքը. “Մարդիկ շատ հաճախ ընտրում են մասնագիտություններ' պատկերացում չունենալով տվյալ ոլորտի մասին, տեղյակ չլինելով ոլորտի նորություններին: Մասնագիտություն ընտրելիս ընկնում են «մոդայի հետևից» կամ հետևում են ծնողների հորդորներին, ովքեր հաճախ ցանկանում են իրենց երեխայի մասնագիտության մեջ տեսնել իրենց երբեմնի չիրականացած երազանքը”:

Հ. Գևորգյանը նկատում է, որ մասնագիտության ընտրությումը մեկ օրվա կամ մեկ ժամվա խնդիր չէ, մասնագիտության ընտրության համար տարվող աշխատանքները պետք է սկսել դեռևս տարրական դպրոցից, մինչդեռ մեզանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չեն իրականացվում:

Բանախոսը ավելի շատ կարևորում է աշխատողի անձնային որակները, քան մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատանքային փորձը. “Գործատուն պատրաստ է ժամանակի ընթացքում լրացուցիչ վճարել իր աշխատողի համար մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու նպատակով ու ստանալ հենց այն մասնագետը, որի կարիքն ունի ինքը, և ահա թե ինչու նրա համար առավել կարևոր է, որ աշխատողը անձնային բարձր որակներ ունենա ու, իհարկե, կարողություններ և պատրաստակամություն' օգտվելու իր տրամադրած ռեսուրսներից”:

Վահե Մակարյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center