Վարչապետն այցելել է Ավանի աղի կոմբինատ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանիաղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման եւ նորացման նպատակով ընկերության կողմիցկատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ եւ գործարարներ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակկերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկանշահագործման է հանձնվել 1969թ. եւ արտադրանքի որակն ումրցունակությունը պահպանելու համար արդեն արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույնտեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։ Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն էսկսել աղի գոլորշիացման եւ բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած առաջատար շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նորգործարանի կառուցման նախագիծ։
«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից' վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառովընկերությունը համագործակցություն է սկսել նաեւ ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծայինհեղինակավոր գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումքհանդիսացող աղաջրի արտադրության եւ մաքրման նախագիծ։
Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքումհայրենական արտադրության բարձրորակ եւ մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաեւ արտահանման ծավալներըզգալիորեն ավելացնելու համար։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել