«Armenia EXPO 2012» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումն է անցկացվում Երևանում

ԱՌԿԱ - «Armenia EXPO 2012» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումն է բացվել ուրբաթ Երևանում։
Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության և LOGOS EXPO Center–ի կողմից։
«Նման ցուցահանդեսներն օգնում են ընկերություններին կայացման (արտադրության) և իր արտադրանքի արտահանման հարցերում»,– ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Նշելով, որ ֆորումին մասնակցող ընկերություններից շատերը ոչ առաջին անգամ են ցուցադրում իրենց արտադրանքը, նա գոհունակություն հայտնեց, որ նրանք արդեն կայացել են որպես բիզնես կառուցվածք, որոնք կապեր են հաստատում գործարար գործընկերների հետ։
«Armenia EXPO 2012»–ին մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ և կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Իրանից։
Ֆորումին իրենց արտադրանքը, մասնավորապես, կներկայացնեն «Արցախ ֆրութ» ՓԲԸ–ն (Artsakh Fruit), SBB էլեկտրահաղորդիչ գծերի շտապ վերականգնման համակարգի համաշխարհային մատակարարը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ կաթնամթերքի արտադրողը, «LimeTech» հերթերի կառավարման համակարգեր տրամադրող ընկերությունը, «Manana Grain» կենդանիների և քարերի համար կեր, ալյուր արտադրողը, «Միկրոմեթան» ռուսական ընկերությունը, Eurocomfort հայկական ընկերությունը, BOSCH համաշխարհային ընկերությունը, համատեղ վերելակներ արտադրող SIGMA և LG ընկերությունները, «BJNI հանքային ջրերի գործարան» ՓԲԸ–ն, «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ–ն, ինչպես նաև շինարարության, պարենի, տեխնոլոգիաների, լրատվության, արդյունաբերության, ֆինանսների, վարկերի և ապահովագրության ոլորտի մի շարք այլ ձեռնարկություններ։
Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակում խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռնելով ըստ արժանվույն և առավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել