Բացառիկ կոնֆերանս բացառիկ խնդրի մասին

Նոյեմբերի 16–ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում կայացավ գիտապրակտիկ կոնֆերանս «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով։ Այն կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնատար այրեր, հասարակական կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, գիտնականներ, գործարարներ, հյուրեր։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը այս կոնֆերանսը իր թեմատիկ նպատակամիտվածությամբ արժեվորել է որպես ելակետային չափազանց կարևոր քայլ մեր երկրի ոչմետաղական բացառիկ հանքանյութերը արդյունավետ վերամշակելու գործում։ Պարոն Ղազարյանի բնորոշմամբ՝ «Բարձր որակի քարի խորանարդ մետրը համաշխարհային շուկայում արդեն ավելի թանկ է գնահատվում, քան մեկ բարել նավթը։ Իսկ ունենալով բազմազան ոչմետաղական արժեքավոր հանքավայրեր՝ սխալ է այն չզարգացնել՝ հիմնական շեշտը դնելով մետաղական հանքավայրերի մշակման վրա»։
«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը ցավով է նշել, որ, ունենալով պեռլիտի համաշխարհային պաշարների շուրջ 65 տոկոսը, Հայաստանը չի իրացնում այդ հզոր ներուժը։
Բոլոր ելույթ ունեցողներն էլ , արժեվորելով այս կոնֆերանսի և գործի շարունակության կարևորությունը, փաստել են, որ հիշյալ խնդրի լուծումը կարող է չափազանց լուրջ խթան դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման համար՝ հանրապետություն բերելով ներդրումային լուրջ ծրագրեր։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել