Հայաստանը Թուրքիա կարող է արտահանել մեկ տասնակից ավելի ապրանքատեսակներ

20 նոյեմբերի 2012 | | Լուրեր, 2012

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Հայաստանը կարող է թուրքական շուկա արտահանել մեկ տասնյակից ավելի ապրանքատեսակներ համապատասխան պայմանների առկայության դեպքում: Ինչպես նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական իշխանությունների ակնհայտ թշնամական տրամադրվածությանը և Թուրքիայի մեղքով երկկողմ արձանագրությունների սառեցմանը՝ հայ- թուրքական գործարար հարաբերությունները զարգանում են: Գործարարը նշեց, որ սահմանների բացումը տարածաշրջանային նշանակություն ունի, որից կարող են օգտվել բոլոր հարևան երկրները: «Հայաստանից Թուրքիա կարող են արտահանվել «Նաիրիտ»-ի քիմիական արտադրանքը' ալյումինե փայլաթիթեղ, շինանյութեր, վերամշակված քար, պտուղ-բանջարեղեն, կոնյակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ղազարյանը:

2011 թվականի տվյալներով' Հայաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների ծավալը կազմել է 243 մլն ԱՄՆ դոլար: Միության նախագահի խոսքով' անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանը Թուրքիայից սննդամթերք և դեղորայք չի ներմուծում:

Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում ավելի շահագրգռված են Թուրքիայի արևելյան շրջանի կամ պատմական Հայաստանի տարածքի գործարարները, քանի որ փակ սահմանների առկայության դեպքում այնտեղ խորանում է սոցիալական անհավասարությունը: «Թուրքիայի և Հայաստանի ավիացիոն իշխանությունները համաձայն են Վան- Երևան-Վան ուղիղ թռիչքի կազմակերպմանը, սակայն դեռևս հստակ չեն երթուղու շահութաբերության հետ կապված հարցերը»,- ընդգծեց Ղազարյանը:

Գործարարի խոսքով' տեղեկատվական տեխնոլոգիաների և կարի արդյունաբերության ոլորտներում առկա է լուրջ պոտենցիալ: Ղազարյանը կարևորեց թուրքական հասարակության մեջ «տաբու» համարվող Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումների ծավալումը: «Թուրքական հասարակության շատ պրոգրեսիվ շերտեր բանավիճում են հայերի գույքը հետ վերադարձնելու հարցով»,- ընդգծեց նա:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ «Եվրասիա' համագործակցության հիմնադրամ»-ի կողմից ստեղծված համատեղ կոնսորցիումը իրականացրել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները• ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը• Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար• Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները• ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center