Տեղեկատվություն Իրաքի Քուրդիստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,
Կից Ձեզ ենք ներկայացնում Իրաքի Քուրդիստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայերեն լեզվով:
Քուրդիստանի Շրջանի Ներդրումային Օրենք (Հուլիս 2006)
Հանուն Աստծու, ամենից գթասիրտ, ամենից ողորմած
Հանուն ժողովրդի
Իրաքի Քուրդիստան շրջանի Նախագահության գրասենյակ
Համաձայն Իրաքի Քուրդիստան շրջանի Ազգային Խորհրդարանի օրենսդրության և 2005 թվականի №1 օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա, Իրաքի Քուրդիստան Շրջանի Նախագահը ընդունում է հետևյալ օրենքը
2006 թվականի №4
Իրաքի Քուրդիստան Շրջանի Ներդրումային Օրենք
Գլուխ I
Ընդհանուր Դրույթներ
Բաժին I
Սահմանումներ
Հոդված 1.
Հետևյալ բառերը և արտահայտությունները պետք է մեկնաբանվեն ստորև բերված իմաստով.
1. Շրջան – Իրաքի Քուրդիստան շրջան,
2. Կառավարություն – Շրջանի կառավարություն,
3. Խորհուրդ – Ներդրումների Գերագույն Խորհուրդ,
5. Նախագահ - Ներդրումների Գերագույն Խորհրդի նախագահ,
6. Կոլեգիա – Շրջանի Ներդրումային Կոլեգիա,
7. Կոլեգիայի Նախագահ – Ներդրումային Կոլեգիայի նախագահ,
8. Ծրագիր – Ազգային կամ օտարերկրյա կապիտալով ցանկացած տնտեսական գործունեություն կամ ներդրումային ծրագիր' հիմնված ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձի կողմից հատկացված հողատարածքի վրա, որի նկատմամբ կիրառվում են սույն Օրենքի և համապատասխան կարգավորումների ու հրահանգների դրույթները,
8. Հարկեր և Տուրքեր – Ներառում են համապատասխան օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի հարկերը և տուրքերը,
9. Ներդրող – Ազգային կամ օտարերկրյա ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձ, ով ներդնում է իր միջոցները Շրջանում համաձայն սույն Օրենքի դրույթների,
10. Իրավասու Մարմիններ – Ներառում են բոլոր կառավարական մարմինները, որոնք պատասխանատու են Ծրագրին առնչվող ոլորտին,
11. Ներդրված Միջոցներ – Ծրագրում ներդրված միջոցների արժեք, որն արտահայտված է ազգային կամ օտարերկրյան առժույթով,
12. Օտարերկրյա Կապիտալ- Ներդրումների ծավալը' կանխիկ, բնեղեն կամ իրավունքների ու շահերի ձևով, որոնք ունեն Շրջանում կանխիկ արժեք:
ներբեռնել Իրաքի Քուրդիստան Շրջանի Ներդրումային Օրենքի ամբողջական տարբերակը
Իրաքի Քուրդիստան Շրջանի
Ներդրումային Ուղեցույց
Աղբյուրներ
2006 թվականի №4 օրենք
Օրենք “Իրաքի Քուրդիստան շրջանում ներդրումների մասին”
2006 թվականի №4 Ներդրումային օրենքի վավերացում
Օրենքի Անհրաժեշտությունը
Այս օրենքը ընդունվել է' ստեղծելու մի միջավայր, որը նպաստում է ներդրումների իրականացմանը Իրաքի Քուրդիստան շրջանում; վերացնելու իրավական խոչընդոտները; ճանապարհ բացելու ազգային և օտարերկրյա ներդրումների համար համատեղ կամ առանձին այնպիսի ծրագրերում, որոնք արդյունավետորեն նպաստում են տնտեսական զարգացման գործընթացին; շնորհելու արտոնություններ, նպաստավոր խթաններ, ինչպես նաև ազատումներ հարկերից ներդրված կապիտալի համար; ստեղծելու հատուկ Ներդրումների Կոլեգիա Շրջանում ներդրումային գործընթացների զանազան ասպեկտները կարգավորելու համար:
ներբեռնել Իրաքի Քուրդիստան Շրջանի Ներդրումային Ուղեցույցը
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-Ի ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Առաքելությունը.
Ներդրումների ազգային հանձնաժողովի «Մեկ պատուհան»-ը Իրաքում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեցող ներդրողներիհետ միակ շփման կետն է: Վերջինս նպատակ ունի հեշտացնել և արագացնել ներդրումային գործընթացը' ներդրողներինմատուցելով համակարգված և առանց արգելքների լիցենզավորման և ներդրումային այլ ծառայություններ: Իրաքում «Մեկ պատուհան»-ը ներդրումներ կատարելու համար համաձայնություն ստանալու միակ ուղին է:
2. «Մեկ պատուհան»-ի նպատակները.
- արդիականացնել ներդումային գործընթացը' բարելավելով օրենսդրությունը և գրանցման, լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման ու հողատարածքների հատկացման ոլորտում ծառայությունների մատուցումը;
- ստեղծել միասնական հավաքագրման կենտրոն, որտեղ ներդրողները կարող են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները;
- աջակցել ներդրողներին նախնական համաձայնություն ստանալու հարցում' ներառյալ տեղացի գործընկեր գտնելը, ներդրումային արտոնությունների և ոլորտների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը;
- աջակցել ներդրողին համաձայնություն ստանալուն հաջորդող փուլում, ներառյալ թույլտվություններ ստանալու, սարքավորումներ և հումք ներկրելու, ինչպես նաև շահույթի վերադարձելիություն ապահովելու հարցում:
ներբեռնել «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-Ի ՆԿԱՐԱԳԻՐԸ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել