Սիրիահայության խնդիրը ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 24-ին ՀԱԳՄիության և ՓՄՁ ԶԱԿ-ի նախաձեռնությամբ «Տոսպ» ԲԲԸ-ում տեղի ունեցավ ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության անդամների հանդիպումը սիրիահայ մեր հայրենակիցների հետ: Փոխադարձ ծանոթությունից հետո գործնական խոսակցություն կայացավ համագործակցության տարբերակների վերաբերյալ: Տեղի կազմակերպությունների հնարավորությունները հստակեցնելու նպատակով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ճանաչողական այցելություններ կազմակերպելու տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ: ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության անդամները սփյուռքի գործընկերներին հավաստիացրեցին, որ պատրաստ են իրենց տարածքները անվճար տրամադրել, ինչպես նաև իրավաբանական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Որոշվեց գործնական նման հանդիպումները պարբերաբար շարունակել:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել