ՀԱԳՄ-ն սիրիահայերին զորավիգ

Դեկտեմբերի 20–ին ՀԱԳՄ–ում կայացավ սիրիահայերի խնդիրներին նվիրված հերթական հանդիպումը, որն այս անգամ վերաբերում էր մասնավորապես բեռնափոխադրումների ոլորտին, քանի որ մեր հայրենակիցներից շատերը Սիրիայում զբաղվում էին բեռնափոխադրումներով։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ Միությունը օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, անգամ անձնական կապերը սիրիահայերին աշխատանքով ապահովելու համար։ ՀՀ բեռնառաքումների միության նախագահ, «Սաթի» տրանսպորտային ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը, ՀԱԳՄ «Տրանսպորտ սեկտորի» կազմակերպության նախագահ Իրինա Բելուբեկյանը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը և մյուսները փաստարկված ներկայացրեցին հիշյալ ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները և մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու խնդիրները։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել