Ֆոտոսրահ - 2015թ.

Գործարար համայնքի խորհրդակցություն

ՀԱԳՄ – ՀԱԱՊ
Մարտի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

ԳՈՐԾԱՐԱՐ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությոaւն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հայ – լիտվական բիզնես ֆորում
Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։

Հայ–կանադական տնտեսական կապեր
Մարտի 16–ին մայրաքաղաքի «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում կայացավ եռօրյա այցով Հայաստանում գտնվող «Կանադական առևտրային առաքելություն Հայաստանում» պատվիրակության հանդիպումը գործարարների, գործարար կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչը կազմակերպվել էր նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ։

Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2015
Մարտի 13–15–ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2015» տարածաշրջանում խոշորագույն 12–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որ կազմակերպել էին «LOGOS EXPO center» ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը։

Հայ – բելառուսական կապեր
Մարտի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի գործարար պատվիրակությանը, որում ընդգրկված են հատկապես կաթնամթերքի, մսամթերքի և կահույքագործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Մարտի 3–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ի առաքելության և առաջարկվող ծառայությունների մասին:

Շնորհավորանքներ Բարսեղ Բեգլարյանին
Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։

Ալեքսանդր Մանթաշյանց
Մարտի 3–ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդրան օրն է։ 2012 թվականից, երբ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տեղադրվեց մեծ հայորդու հուշարձանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդաբար կազմակերպում է հիշատակի տուրք–պսակադրություն։

Շրջանավարտներ. առաջարկ և պահանջարկ
Փետրվարի 27-ին «ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ՀԵՆ-ԳԵՐ Տեմպուս (HEN-GEAR Tempus) ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մասնակցությամբ ծրագրի համակարգող իտալացի հյուրի և շահագրգիռ կազմակերպությունների:

Շնորհավորանքներ Բորիս Հովհաննիսյանին
Փետրվարի 28–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Բորիս Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Էդուարդ Կիրակոսյանին
Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Տասնամյակներ շարունակ աշխատելով բարձր և պատասխանատու պաշտոններում՝ Էդուարդ Կիրակոսյանն այսօր իր չափազանց հարուստ կենսափորձն ու գիտելիքներն օգտագործում է Հայաստանի տնտեսության հզորացման, հատկապես գործարարության ցարգացման ոլորտում։

Շնորհավորանքներ Էդուարդ Ղազարյանին
Փետրվարի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արսեն Ղազարյանին
Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Նորայր Խաչատրյանին
Փետրվարի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահ Նորայր Խաչատրյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գուրգեն Զախարյանին
Փետրվարի 9–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագհահության և խորհրդի անդամ, «ԷԼԻՊՍ» ընկերության նախագահ Գուրգեն Զախարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Ռուբեն Շահմուրադյանին
Հունվարի 31–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «R & V komfort» ՍՊԸ նախագահ Ռուբեն Շահմուրադյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արեգ Ղուկասյանին
Հունվարի 27–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գոհար Ենոքյանին
Հունվարի 25–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Քրիստ Փիլոսյանին
Հունվարի 24–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ նախագահ Քրիստ Փիլոսյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արմեն Բալդրյանին
Հունվարի 19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանի ծննդյան օրն է։ Պարոն Բալդրյանի վաստակը շատ մեծ է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման ու զարգացման գործում։

Համագործակցությունը շարունակվում է
2014թ. հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցությունը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն Միությունը պարտավորվեց 10 երիտասարդի համար անվճար կազմակերպել մասնագիտական գործնական դասընթաց և ուսուցում։

Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին
Հունվարի 16–ն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՎԱՐԱՆԴԱ» ընկերության նախագահ Սամվել Հակոբյանի ծննդյան օրն է։ Սամվել Հակոբյանը մեծ վաստակ ունի Հայաստանում ու հատկապես Արցախում ոչ միայն բիզնեսի սկզբնավորման ու զարգացման գործում, այլև Ղարաբաղյան գոյապայքարում։

 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա