Ֆոտոսրահ - 2014թ.

Շնորհավորանքներ Արմեն Առաքելյանին
Դեկտեմբերի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԵՎՐՈՔԱՓ» ընկերության տնօրեն Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է։ Արմեն Առաքելյանը երիտասարդ սերնդի այն բացառիկ ու համարձակ գործարարներից է, ով նորանկախ Հայաստանում հիմնադրեց շաքարի առաջին գործարանը։

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով:

Հայաստանի համար առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և արտադրական ներուժի մեծացումը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) 7-րդ համագումարին:

Շնորհավորանքներ Էմիլ Գրիգորյանին
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարներ միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ծննդյան օրն է։

Սեմինար՝ ԵՏՄ–Հայաստան
Դեկտեմբերի 3–ին Երևանի Արարատյան մաքսատանը կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ սեմինարը, որը վերաբերում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու խնդիրներին։

ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը
Դեկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց դեկտեմբերի 5–ին կայանալիք Միության 7–րդ համագումարի կազմակերպման և անցկացման, կազմակերպության ռազմավարությանը վերաբերող խնդիրները։

Կլոր – սեղան քննարկում
Նոյեմբերի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մեծ դահլիճում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կլոր–սեղան քննարկումը։ Թեման՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ–Հայաստան՝ արտահանման պրոբլեմները»։

Շնորհավորանքներ Ռաֆիկ Հարությունյանին
Նոյեմբերի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՆԱՐԵԿ» ընկերության հիմնադիր նախագահ Ռաֆիկ Հարությունյանի ծննդյան օրն է։ Ռաֆիկ Հարությունյանը ավագագույն տնտեսական գործիչներից է, ով դեռևս խորհրդային տարիներին, վարելով բարձր և պատասխանատու պաշտոններ, արժանապատվորեն պահպանել է սեփական դիմագիծը, սկզբունքայնությունը՝ հեռու մնալով պատեհապաշտությունից ու բյուրոկրատությունից։

Շնորհավորանքներ Հայկազ Բախշեցյանին
Նոյեմբերի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «ՄԵՏԵՔՍ» ընկերության նախագահ Հայկազ Բախշեցյանի ծննդյան օրն է։ Նրա ղեկավարած ընկերությունը ներմուծում է ամրաններ, անկյունակներ, գլոցուկ (ամրալար), զանազան թիթեղներ, խողովակներ,հեծաններ, շվելերներ, տանիքանյութեր և այլ արտադրանք, ինչը այսօր շինինդուստրիայի կարևորագույն բաղադրիչն է։

ԲԻԶՆԵՍ – ԿՐԹՈւԹՅՈւՆ
Հայոց բիզնեսի բարոյականության արժանապատիվ չափանիշը դարեր շարունակ եղել է հատկապես կրթության և հոգևոր արժեքների նկատմամբ հոգածությունը և բարերարությունը, ինչը այսօր պատկերավոր կոչում ենք Մանթաշովականություն։

Հայաստանի ապահովագրական շուկա
Նոյեմբերի 12–ին Երևանի Սլավոնական համալսարանի կոնֆերանսների կապույտ սրահում կայացավ «Հայաստանի ապահովագրական շուկա, առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական Բանկը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Սլավոնական համալսարանը՝ մասնակցությամբ «Փռայմ ինշուրանս բրոքերս» ընկերության։

Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին
Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արա Մկրտչյանին
Հոկտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԶԻԳԶԱԳ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Մկրտչյանի ծննդյան օրն է։

Պարգևներ օլիմպիադայի հաղթողներին
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16–ին մասնակցեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա հայաստանյան օլիմպիադայի հաղթողներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողությանը Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի սրահում։

Շնորհավորանքներ Մակար Առաքելյանին
Հոկտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, բեռնափոխադրումների և զբոսաշրջության «ՍԱԹԻ» ընկերության տնօրեն, Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ, հանրապետության Վարչապետին կից փոքր և միջին բիզնեսին աջակցող խորհրդի անդամ Մակար Առաքելյանի ծննդյան օրն է։

Հայաստան – Ֆրանսիա
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն,Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։

Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանի ծննդյան օրն է։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Հոկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ՀԱԳՄ անդամների հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի համակարգումը և կարևորությունը։

Կորպորատիվ կառավարման կենտրոն – ՀԱԳՄ
Հոկտեմբերի 1–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց միջազգային «Կորպորատիվ կառավարման կենտրոն» կազմակերպության ղեկավար Քրիս Պիրսը։ Նա նշեց, որ իրենք ցանկանում են աջակցել Հայաստանում տնօրենների ինստիտուտի ձևավորմանը. նպատակը ոչ թե մրցակցությունն է, այլ համագործակցությունը։

Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԱՐԱՐԱՏ ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Ամատունի Տոնոյանին
Սեպտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության նախագահ Ամատունի Տոնոյանի ծննդյան օրն է։ Ամատունի Տոնոյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, ովքեր նոր մտածողություն սկզբնավորեցին մեր տնտեսահարաբերություններում։

ՀԱԳՄ–Արժույթի միջազգային hիմնադրամ
Սեպտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքային խումբը՝ Հիմնադրամի Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարկ Հորտոնի գլխավորությամբ։

Աշխատանքային օրենսգիրք – գործատու
Սեպտեմբերի 18–ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Միություն–Սոցապ նախարարություն–գործատու եռակողմ ձևաչափով քննարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

Շնորհավորանքներ Գագիկ Աղաջանյանին
Սեպտեմբերի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գենիկ Կարապետյանին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, Երևանի «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը ծնվել է սեպտեմբերի 16–ին։

«Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես
Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

Հայ շինարարի տոնը
Օգոստոսի 7–ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մեծ սրահում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը, որը իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Շնորհավորանքներ Կարապետ Մովսիսյանին
Օգոստոսի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ՏԱՎՐՈՍ» ԲԲԸ հիմնադիր նախագահ Կարապետ Մովսիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Հակոբ Հակոբյանին
Օգոստոսի 1–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Երևանի գարեջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։

Ծրագիրը կդառնա պիլոտային
Հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Հարութ Ներսեսյանի, կնքեցին գործակցության պայմանագիր։

Նախագահության հերթական նիստը
Հուլիսի 25–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Շնորհավորանքներ Գարիկ Սարուխանյանին
Հուլիսի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԲՈՆԻԼԱՏ» ընկերության հիմնադիր նախագահ Գարիկ Սարուխանյանի ծննդյան օրն է:

ՀԱԳ(Գ)Մ – օրենսդրություն
Սեպտեմբերի 5-ից սկսելու է գործել «Արևտրի և ծառայությունների» մասին ՀՀ օրենքը, ըստ որի համապատասխան ծածրագրերով ներմուծված և արտադրված ապրանքները պարտադիր դրոշմապիտակավորվելու են:

ԱՄՀ – ՀԱԳ(Գ)Մ համագործակցություն
Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն է այցելել Արժույթի միջազգային Հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, ով նշել է, որ իրենց համար կարևոր է իմանալ մասնավոր հատվածի կարծիքը հատկապես նոր կառավարության վերաբերյալ։

ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014
Հունիսի 20–ին Երևանի ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցում կայացավ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014 երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այրեր, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Նախագահության նիստ
Հունիսի 17–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նախատեսվող հանդիպմանը քննարկվելիք ընդհանրական հարցերի կոնկրետացում, խմբավորում և համակարգում։

«Մաքսային Միություն՝ Հայաստան–համագործակցություն» ֆորում
Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։

Շնորհավոր ծննդյան օրը
Հունիսի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Երևանի «ՏՈՍՊ» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկու ծննդյան օրն է։

Հայ–չիլլիական գործարար հանդիպում
Հունիսի 3–ին մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայ–չիլիական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը։

Հայ–եգիպտական կապեր
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։

Շնորհավորանքներ Հովիկ Մուսայելյանին
Հունիսի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գարեգին Նուշիկյանին
Մայիսի 31–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Շուշիկյանի ծննդյան օրն է։

Հայ–ամերիկյան տնտեսական կապեր
Հայ–ամերիկյան տնտեսական կապերրի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։

Շնորհավորանքներ Իրինա Բելուբեկյանին
Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Տրանսպորտի ոլորտի գործատուների միության նախագահ Իրինա Բելուբեկյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արմեն Մկոյանին
Մայիսի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գագիկ Աբրահամյանին
Մայիսի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՋԵՅ ՍԻ ԷՅ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ և Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գեորգի Ավետիքյանին
Ապրիլի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Վահե Բադալյանին
Ապրիլի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությսն խորհրդի անդամ, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ նախագահ Վահե Բադալյանի ծննդյան օրն է։

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր:
Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին:

ՀԱԳՄ նախագահության նիստ
Ապրիլի 17–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1. Հայաստանի ներկա տնտեսակն վիճակը և ՀԱԳՄ խնդիրները։
Զեկուցող՝ Արսեն Ղազարյան

Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում
Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում:

Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները
Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները:

ՀԱԳՄ նախագահության նիստ
Մարտի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության նիստ՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։
Նիստի օրակարգը՝
- Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող նոր ՎԻԶԱ ԲԻԶՆԵՍ ՔԱՐՏԵՐԻ ներկայացում։
Մ. Մարգարյան

ՀԱՅ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԸ
Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այսօր մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպել էր հուշ–պսակադրություն, ինչը դարձել է ավանդական։

Շնորհավորանքներ Սարգիս Աղաբեկյանին
Ապրիլի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԷՍԿՈ–ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանի ծննդյան օրն է։ Նրա հիմնադրած ընկերությունը ոլորտում խոշորագույններից է, որը զբաղվում է հատկապես անշարժ գույքի առք ու վաճառքի գործառույթներով, շինարարությամբ և ճարտարապետությամբ, իրավաբանական ծառայությունների մատուցմամբ և այլն։

Շնորհավորանքներ Վալերի Մեջլումյանին
Ապրիլի 2–ը «ՎԱԼԵՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Վալերի Մեջլումյանի ծննդյան օրն է։ Մեծ է նրա վաստակը Հայաստանում և Արցախում հանքարդյունաբերության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Փետրվարի 25–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝
1. ՀՀ Նախագահի և ՊԵԿ-ի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհային քարտեզի ձևավորման մասին:

ՀԱԳՄ – Արժույթի Միջազգային Հիմնադրամ
Փետրվարի 25–ին Հայասատանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։

ՀԱԳՄ Նախագահության նիստ
Փետրվարի 13-ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝
1. Պետական Եկամուտների կոմիտեի ղեկավարության հետ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության անդամների հետ հանդիպման օրակարգը ձևավորման մասին:

ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են
Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունում թեմատիկ քննարկումները շարունակվում են Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցելու վերաբերյալ։ Հերթական հանդիպումը վերաբերում էր մաքսային և հարկային վարչարարությանը։ Գործարարների հարցերին ու մտահոգություններին պատասխանում էին ՀՀ ֆինանասների փոխնախարար Սուրեն Կարայանը և այլ պաշտոնատարներ։

Շնորհավորանքներ Բարսեղ Բեգլարյանին
Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Բորիս Հովհաննիսյանին
Փետրվարի 28–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Բորիս Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Էդուարդ Կիրակոսյանին
Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Տասնամյակներ շարունակ աշխատելով բարձր և պատասխանատու պաշտոններում՝ Էդուարդ Կիրակոսյանն այսօր իր չափազանց հարուստ կենսափորձն ու գիտելիքներն օգտագործում է Հայաստանի տնտեսության հզորացման, հատկապես գործարարության ցարգացման ոլորտում։

Շնորհավորանքներ Էդուարդ Ղազարյանին
Փետրվարի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արսեն Ղազարյանին
Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Նորայր Խաչատրյանին
Փետրվարի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահ Նորայր Խաչատրյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գուրգեն Զախարյանին
Փետրվարի 9–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագհահության և խորհրդի անդամ, «ԷԼԻՊՍ» ընկերության նախագահ Գուրգեն Զախարյանի ծննդյան օրն է։

ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են
Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունում թեմատիկ քննարկումները շարունակվում են Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցելու վերաբերյալ։ Հերթական հանդիպումը վերաբերում էր մաքսային և հարկային վարչարարությանը։ Գործարարների հարցերին ու մտահոգություններին պատասխանում էին ՀՀ ֆինանասների փոխնախարար Սուրեն Կարայանը և այլ պաշտոնատարներ։

Շնորհավորանքներ Ռուբեն Շահմուրադյանին
Հունվարի 31–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «R & V komfort» ՍՊԸ նախագահ Ռուբեն Շահմուրադյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Արեգ Ղուկասյանին
Հունվարի 27–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գոհար Ենոքյանին
Հունվարի 25–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ծննդյան օրն է։

ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են
ՀԱԳՄ–ում շարունակվում են քննարկումները Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը միանալու խնդիրների վերաբերյալ։ Հունվարի 22–ին կայացած հերթական հանդիպումը ոչ տարիֆային կարգավորման շրջանակներում ՀՀ օրենսդրական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտության թեմայով էր, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ, վարչության պետեր և այլ պատասխանատուներ։

Շնորհավորանքներ Քրիստ Փիլոսյանին
Հունվարի 24–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ նախագահ Քրիստ Փիլոսյանի ծննդյան օրն է։

Թեմատիկ քննարկում ՀԱԳՄ–ում
Հունվարի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ քննարկում «Մաքսատուրքերի փոփոխությունը ՄՄ անդամագրվելու պայմաններում» թեմայով, որին գործարարներից բացի մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներ։

Շնորհավորանքներ Արմեն Բալդրյանին
Հունվարի 19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանի ծննդյան օրն է։ Պարոն Բալդրյանի վաստակը շատ մեծ է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման ու զարգացման գործում։

Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին
Հունվարի 16–ն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՎԱՐԱՆԴԱ» ընկերության նախագահ Սամվել Հակոբյանի ծննդյան օրն է։ Սամվել Հակոբյանը մեծ վաստակ ունի Հայաստանում ու հատկապես Արցախում ոչ միայն բիզնեսի սկզբնավորման ու զարգացման գործում, այլև Ղարաբաղյան գոյապայքարում։

 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա