Ֆոտոսրահ - 2013թ.

Միությունը շարունակում է քննարկումը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17–ին քննարկվեց ՀՀ կառավարության «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք դրույթների կիրառման մասին Միության կողմից ՀՀ վարչապետին հասցեագրած նամակի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանը, որում տրված մեկնաբանություններն ու տեսակետները չեն գոհացրել գործարարներին։

Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցել ՍԾՏՀ Երևանում անցկացվող նիստին
Վեց երկրների ներկայացուցիչներ ներկա չեն գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն անցկացվում է Երևանում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանի խոսքով՝ նրանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Սևծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը ինտեգրացիոն կամուրջ է դառնալու երկու խոշոր տնտեսական միավորների' Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ։

Շնորհավորանքներ Արմեն Առաքելյանին
Դեկտեմբերի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԵՎՐՈՔԱՓ» ընկերության տնօրեն Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է։ Արմեն Առաքելյանը երիտասարդ սերնդի այն բացառիկ ու համարձակ գործարարներից է, ով նորանկախ Հայաստանում հիմնադրեց շաքարի առաջին գործարանը։

Շնորհավորանքներ Էմիլ Գրիգորյանին
Դեկտեմբերի ութին Հայաստանի արդյունաբերողների և գործարարներ միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ծննդյան օրն է։

«ԱՊԱՎԵՆ»–ը ապավինում է...
«ԱՊԱՎԵՆ» ապավինում է այն գաղափարներին ու հայրենաշեն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն հանրօգուտ են, այլև գործարարների ու բարերարների համար ուսանելի են, իսկ կրթական ոլորտին՝ դաստիարակիչ։

Տիգրան Սարգսյանը եւ Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը դեկտեմբերի 3-ին, մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Շնորհավորանքներ Ռաֆիկ Հարությունյանին
Նոյեմբերի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՆԱՐԵԿ» ընկերության հիմնադիր նախագահ Ռաֆիկ Հարությունյանի ծննդյան օրն է։ Ռաֆիկ Հարությունյանը ավագագույն տնտեսական գործիչներից է, ով դեռևս խորհրդային տարիներին, վարելով բարձր և պատասխանատու պաշտոններ, արժանապատվորեն պահպանել է սեփական դիմագիծը, սկզբունքայնությունը՝ հեռու մնալով պատեհապաշտությունից ու բյուրոկրատությունից։

Շնորհավորանքներ Հայկազ Բախշեցյանին
Նոյեմբերի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «ՄԵՏԵՔՍ» ընկերության նախագահ Հայկազ Բախշեցյանի ծննդյան օրն է։ Նրա ղեկավարած ընկերությունը ներմուծում է ամրաններ, անկյունակներ, գլոցուկ (ամրալար), զանազան թիթեղներ, խողովակներ,հեծաններ, շվելերներ, տանիքանյութեր և այլ արտադրանք, ինչը այսօր շինինդուստրիայի կարևորագույն բաղադրիչն է։

Ազատ տնտեսական գոտի
Նոյեմբերի 21–ին կայացավ Երևանի «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնատար այրեր, արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ։

Մերձավոր Արեւելքի խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ուշադրության կենտրոնում էր
Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։

Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին
Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի ծննդյան օրն է։

Մեկենասությունը բիզնեսի բարոյականությունն է
Հայոց բիզնեսի արժեհամակարգի բարոյականության պսակը բարերարությունն է, մասնավորապես մեկենասությունը, ինչի շնորհիվ ազգանպաստ բազում գործեր են կատարվում՝ հաստատելով այն գաղափարը, որ մանթաշովականությունը հայ գործարարի ուղեկիցն է։

Միջազգային բիրժային ֆորում
Միջբիրժային էլեկտրոնային միության հովանու ներքո հոկտեմբերի 28–ին Երևանի «ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի կոնֆերանսային սրահում եռօրյա աշխատանքը սկսեց Միջազգային բիրժային ֆորումը, որի հիմնական աջակիցներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

ՀԱԳՄ խորհրդի նիստ
Հոկտեմբերի 23–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցով Միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց «Արդյունաբերական քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման գործիք» թեմայով կոոնֆերանսի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին ու մտահոգություններին։

Շնորհավորանքներ Արա Մկրտչյանին
Հոկտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԶԻԳԶԱԳ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Մկրտչյանի ծննդյան օրն է։

ՀԱԳՄ – ARMPROD EXPO
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:

Շնորհավորանքներ Մակար Առաքելյանին
Հոկտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, բեռնափոխադրումների և զբոսաշրջության «ՍԱԹԻ» ընկերության տնօրեն, Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ, հանրապետության Վարչապետին կից փոքր և միջին բիզնեսին աջակցող խորհրդի անդամ Մակար Առաքելյանի ծննդյան օրն է։

Հուշագրի ստորագրում
Հոկտեմբերի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական նորաբաց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Կևորկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչին երկու կողմից մասնակցել են նաև կրթական և գործարար ոլորտների պատասխանատուներ։

Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԱՐԱՐԱՏ ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Ամատունի Տոնոյանին
Սեպտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության նախագահ Ամատունի Տոնոյանի ծննդյան օրն է։ Ամատունի Տոնոյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, ովքեր նոր մտածողություն սկզբնավորեցին մեր տնտեսահարաբերություններում։

Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար հանդիպում՝ նվիրված Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը։ Միջոցառումը անցկացվեց «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում:

Արգենտինյան գինիների շնորհանդես
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։

Շնորհավորանքներ Գագիկ Աղաջանյանին
Սեպտեմբերի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գենիկ Կարապետյանին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, Երևանի «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը ծնվել է սեպտեմբերի 16–ին։

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես:

Երևանում բացվել է «Armenia EXPO 2013» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւան-էքսպո ցուցասրահում մասնակցել է «Armenia EXPO-2013» տարածաշրջանային, ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը:

ՀԱԳՄ խորհրդի նիստ
Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։

Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության
Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները:

ՀԱԳՄ–ում նախագծի քննարկում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 1–ին խնդրին առնչվող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են Ֆինանսների նախարարության վարչության պետի տեղակալը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հարկերի գծով փորձագետը։

Շնորհավորանքներ Կարապետ Մովսիսյանին
Օգոստոսի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ՏԱՎՐՈՍ» ԲԲԸ հիմնադիր նախագահ Կարապետ Մովսիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Հակոբ Հակոբյանին
Օգոստոսի 1–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Երևանի գարեջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։

«Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորում
Հուլիսի 12–14–ը Բուդվա քաղաքում կայացավ «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորումը, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Մոնտենեգրոի գործատուների միությունը։

Հայաստանի ոլորտային առաջին վաճառատունը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։

ՀԱԳՄ նախագահության անդամները Շիրակի մարզում
ՀԱԳՄ նախագահության անդամները հուլիսի 11–ին արտագնա նիստի էին Շիրակի մարզում։ Գյումրիում կազմակերպած հանդիպման ժամանակ մարզի գործարարները անկեղծ ու բաց քննարկում ծավալեցին հյուրերի հետ՝ ակնկալելով նաև նրանց աջակցությունը Շիրակում բիզնեսը ակտիվացնելու, երևանյան ընկերությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու։

Շնորհավորանքներ Գարիկ Սարուխանյանին
Հուլիսի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԲՈՆԻԼԱՏ» ընկերության հիմնադիր նախագահ Գարիկ Սարուխանյանի ծննդյան օրն է:

Վարչապետը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:

«Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում Վարշավայում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 25–ին Վարշավայում կայացավ «Լեհաստան–Հայաստան» բիզնես ֆորում, որին մասնակցել են հայաստանյան 22 ընկերություն։

ՀԱԳՄ–ՊԵԿ համատեղ քննարկում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միոությունը Պետական Եկամուտների Կոմիտեի հետ պարբերաբար շարունակում է նոր օրենքների նախագծերի քննարկումները գործարարների ակտիվ մասնակցությամբ։

Շնորհավորանքներ Հովիկ Մուսայելյանին
Հունիսի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գարեգին Նուշիկյանին
Մայիսի 31–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Շուշիկյանի ծննդյան օրն է։

Հայ – իտալական տնտեսական կապեր
Մայիսի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց իտալացի գործարարների մի պատվիրակություն, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանի արտաքին տնտեսական կապերը, արտադրանքի մրցունակությունը և արտահանման պոտենցիալը։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Մայիսի 22–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի օրակարգի առաջին հարցի՝ ՀՀ տնտեսության վրա գազի սակագնի թանկացման հնարավոր ազդեցության վերաբերյալ գործարար հանրության անհանգստությունը ներկայացրեց Միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Շնորհավորանքներ Իրինա Բելուբեկյանին
Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Տրանսպորտի ոլորտի գործատուների միության նախագահ Իրինա Բելուբեկյանի ծննդյան օրն է։

Ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորում
Հունիսի 21–22–ը Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ամենամյա 6–րդ ԴԻՋԻԹԵՔ բիզնես ֆորումը, ինչի կապակցությամբ մայիսի 15–ին «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Շնորհավորանքներ Արմեն Մկոյանին
Մայիսի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանի ծննդյան օրն է։

Շնորհավորանքներ Գագիկ Աբրահամյանին
Մայիսի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՋԵՅ ՍԻ ԷՅ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ և Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի ծննդյան օրն է։

Արամյանց – 170
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար հայոց բիզնեսի անցյալի լավագույն էջերը այսօրվա գործարարի բարոյական վարքագիծը ձևավորելու կարևոր գործոն է։

Շնորհավորանքներ Վահե Բադալյանին
Ապրիլի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությսն խորհրդի անդամ, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ նախագահ Վահե Բադալյանի ծննդյան օրն է։

Քննարկումներ ՀԱԳՄ–ում
Ցանկացած օրենք կիրարկման ընթացքում վերանայելու կամ լրամշակելու կարիք ունի՝ առավել ևս եթե այն վերաբերում է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտին։ Ինչպես գիտեք' «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19.12.2012թ օրենքով...

ԱՄՀ–ն ՀԱԳՄ–ում
Ապրիլի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի վաշինգտոնյան աշխատանքային խումբը, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում հարկային փոփոխությունների...

Հնդկաստանի դեսպանը ՀԱԳՄ–ում
Ապրիլի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։ Երկուստեք նշվել է, որ երկու ժողովուրների միջև բարեկամական և քաղաքական ջերմ հարաբերություններին զիջում է տնտեսականը։

ՀԱԳՄ խորհրդի անդամը պատվավոր հյուպատոս
Ապրիլի 10–ին Երևանի «ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՊ» հյուրանոցում կայացավ Հայաստանում Շրի Լանկայի Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Սարգիս Թարվերդյանը։

«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն
Ապրիլի 5–ին կայացավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, ինչն արդեն 2–րդ անգամ է կազմակերպվում և նպատակ ունի գործարար աշխարհի լավագույն կանանց խրախուսել և ներկայացնել հանրությանը։

Շնորհավորանքներ Սարգիս Աղաբեկյանին
Ապրիլի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԷՍԿՈ–ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանի ծննդյան օրն է։ Նրա հիմնադրած ընկերությունը ոլորտում խոշորագույններից է, որը զբաղվում է հատկապես անշարժ գույքի առք ու վաճառքի գործառույթներով, շինարարությամբ և ճարտարապետությամբ, իրավաբանական ծառայությունների մատուցմամբ և այլն։

Շնորհավորանքներ Վալերի Մեջլումյանին
Ապրիլի 2–ը «ՎԱԼԵՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Վալերի Մեջլումյանի ծննդյան օրն է։ Մեծ է նրա վաստակը Հայաստանում և Արցախում հանքարդյունաբերության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։

EXPO BEAUTY 2013
«LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար այս միջոցառումը ուսանելի շատ բան տվեց։

Շնորհավորանքներ Բարսեղ Բեգլարյանին
Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։

«Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ
Փետրվարի 25-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:

Շնորհավորանքներ Բորիս Հովհաննիսյանին
Փետրվարի 28–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Բորիս Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ինժեներական կենտրոնի շնորհանդեսը
Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։

Շնորհավորանքներ Էդուարդ Կիրակոսյանին
Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն ու համատեղ երկար աշխատանք։

Տնտեսական նոր ամսագիր
Փետրվարի 13‐ին լույս տեսավ «Հայաստան» նոր ամսագրի առաջին համարը։ Վերլուծական–տեղեկատվական նոր հանդեսն իր էջերում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման միտումները, հայրենական արտադրանքը և հայ գործարարի խնդիրներն ու անելիքները, պետություն և մասնավոր սեկտոր հարաբերությունն ու երկխոսությունը, այն ամենը, ինչը առնչվում է Հայաստանի տնտեսական հզորացմանը։

Հայ–ռուսական կապեր
Փետրվարի 13–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը, որը Հայաստանում էր Եվրասիական միության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ հանդիպումների կապակցությամբ։ 

Շնորհավորանքներ Էդուարդ Ղազարյանին
Փետրվարի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք՝ ամենաջերմ բարեմաղթանքներով...

Շնորհավորանքներ Արսեն Ղազարյանին
Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն։

Շնորհավորանքներ Նորայր Խաչատրյանին
Փետրվարի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահ Նորայր Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և բարեմաղթում, որ Կատարելությունը այսուհետ ևս կատարյալ շարունակվի... 

Շնորհավորանքներ Գուրգեն Զախարյանին
Փետրվարի 9–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագհահության և խորհրդի անդամ, «ԷԼԻՊՍ» ընկերության նախագահ Գուրգեն Զախարյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք ակտիվ գործարարին և մաղթում նոր հաջողություններ անձնական կյանքում ու բիզնեսում։ 

Շնորհավորանքներ Ռուբեն Շահմուրադյանին
Հունվարի 31–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «R & V komfort» ՍՊԸ նախագահ Ռուբեն Շահմուրադյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք վաստակած գործարարին, սկզբունքային ու հետևողական մարդուն ու բարի ընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ։  

Հայ – իտալական կապեր
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը։ 

Շնորհավորանքներ Արեգ Ղուկասյանին
Հունվարի 27–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում իր ակունքներին համահունչ ղարաբաղյան երկարակեցություն։ 

Շնորհավորանքներ Գոհար Ենոքյանին
Հունվարի 25–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք վաստակած տնտեսական գործչին և պատվախնդիր քաղաքացուն, ում համար ամենանվիրական իդեալը Հայաստանի հզորացումն է։

Շնորհավորանքներ Քրիստ Փիլոսյանին
Հունվարի 24–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ նախագահ Քրիստ Փիլոսյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք...

Շնորհավորանքներ Արմեն Բալդրյանին
Հունվարի 19–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանի ծննդյան օրն է։ Ամենաջերմ շնորհավորանքներ չափազանց բարի մարդուն, կարեկից ընկերոջն ու արժանապատիվ քաղաքացուն, ով սահմաններ չճանաչող բիզնեսում հայրենասիրության սահմաններն է ճանաչում...

Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին
Հունվարի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Գոլդ Սթար» ՍՊԸ նախագահ Սամվել Հակոբյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն։

Շնորհավորանքներ Սարգիս Մաթևոսյանին
Հունվարի 2–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Սարգիս Մաթևոսյանի ծննդյան օրն է, ինչը Ամանօրյա տոնի հետ կրկնակի է դարձնում ճանաչված գործարարի, նրա ընտանիքի ու մտերիմների ուրախությունը։ Ցանկանում ենք, որ 2013 թվականին նույն տրամաբանությամբ էլ կրկնապատկվեն նրա և իր ղեկավարած ընկերության հաջողությունները:

 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա