Ֆոտոսրահ - 2012թ.

ՀԱԳՄ-ն սիրիահայերին զորավիգ
Դեկտեմբերի 20–ին ՀԱԳՄ–ում կայացավ սիրիահայերի խնդիրներին նվիրված հերթական հանդիպումը, որն այս անգամ վերաբերում էր մասնավորապես բեռնափոխադրումների ոլորտին, քանի որ մեր հայրենակիցներից շատերը Սիրիայում զբաղվում էին բեռնափոխադրումներով։

ՀԱԳՄ նախագահության տարեվերջյան նիստը
Դեկտեմբերի 19–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության տարեվերջյան նիստը։

Համատեղ ներդրում հայրենական բիզնեսում
Դեկտեմբերի 18–ին Երևանում բացվեցին հայ‐վրացական «Ֆլեշ–Թեգետա Մոթորս» ընկերության գլխամասային գրասենյակը և Հայաստանում առաջին մուլտիբրենդային սերվիս–կենտրոնը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով։

Միությունը և սիրիահայության խնդիրները
Դեկտեմբերի 18–ին Միությունում կայացած հերթական հանդիպումը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին՝ մասնավորապես Հայաստանի պլաստիկ արտադրության ոլորտում նրանց ներգրավմանը։

Շնորհավորանքներ Արմեն Առաքելյանին
Դեկտեմբերի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, հայրենական արտադրության մեծ ջատագով ու նախանձախնդիր, բարի ու ընկերապաշտ Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն։  

Շնորհավորանքներ Էմիլ Գրիգորյանին
Դեկտեմբերի 8–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, լուրջ վաստակ ունեցող գործարար և մարդկային մեծ հմայքի տեր Էմիլ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Բազում շնորհավորանքներին գումարում ենք բոլորիս ջերմ բարեմաղթանքը՝ Թող Աստված Ձեզ երկա՜ր‐երկա՜ր տարիների կյանք պարգևի...

ՀԱԳՄ նախագահի մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 20–ին «Արմենպրես»–ի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր «Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրին։

Բացառիկ կոնֆերանս բացառիկ խնդրի մասին
Նոյեմբերի 16–ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի դահլիճում կայացավ գիտապրակտիկ կոնֆերանս «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով։

Երևանում շուտով կբացվի տարածաշրջանի խոշորագույն բիզնես կենտրոնը
Շուտով Երևանում կբացվի Կովկասում ամենամեծ բիզնես կենտրոնը, որը նաև առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ որպես «A» դասի բիզնես կենտրոն։ Խոսքը «Էլիտ Պլազա» անունը կրող 24 հազ. քմ տարածքով 18–հարկանի գեղեցիկ շինության մասին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի և Դեղատան փողոցների միջև պարփակված հատվածում։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Նոյեմբերի 9–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը։ Նախագահության հյուրն էր Հայաստանում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

ՀԱԳՄ – ARMPRODEXPO
Հոկտեմբերի 19–ին բացվեց «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ–2012» ավանդական ցուցահանդեսը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։

ՀԱԳՄ հանձնաժողովների համատեղ նիստ
Հոկտեմբերի 10–ին կայացավ ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեցին մասնավորապես հարկային, մաքսային և տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀԱԳՄ տնտեսական հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 6–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի նիստ, որում քննարկվեցին գործարարությանը առնչվող մի շարք հարցեր։ 

ՀԱԳՄ նախագահության նիստ
Սեպտեմբերի 12–ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստ։ Սկզբում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման և քննարկվող հարցերի շրջանակը, հանգամանորեն նշեց վարչապետի հետ նախորդ հանդիպման արդյունքները և Միության կողմից առաջարկվող բարեփոխումների միտվածությունը։

ՀԱԳՄ–ն սատարում է գործարարներին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 11–ին նախաձեռնել էր բազմակողմ քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սննդամթերքի անվտանգության՝ մասնավորապես կաթնամթերքում տեխնոլոգիայով չնախատեսված նյութերի բացահայտման առնչությամբ։

«Armenia EXPO 2012» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումն է անցկացվում Երևանում
Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության և LOGOS EXPO Center–ի կողմից։

ՀԱԳՄ նախագահության նիստ
Հուլիսի 13–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ընդլայնված նիստ։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՀԱԳՄ 6‐րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ինչը նիստի մասնակիցները դրական գնահատեցին՝ միաժամանակ նշելով նաև առաջիկա անելիքները։

Մշտական հանձնաժողովների անդրանիկ նիստը
Հունիսի 8–ին տեղի ունեցավ ՀԱԳՄ մասնագիտական մշտական հանձնաժողովների անդրանիկ նիստը։

Հերթական քայլը բիզնեսին ընդառաջ
Մայիսի 29–ին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ հարկային և մաքսային ծառայությունների նոր կայքէջերի շնորհանդեսը, որի սկզբում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը այն գնահատեց որպես Կոմիտեի հերթական կարևոր քայլերից մեկը բիզնեսին ընդառաջ։

ՀԱԳՄ խորհրդի նիստ
Մայիսի 24–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային ու կազմակերպական բազմաթիվ հարցեր:

Հայ–ղազախական տնտեսական կապեր
Հայ–ղազախական տնտեսական կապերի զարգազմանը նպաստելու ակնկալությամբ մայիսի 22–ին ՀԱԳՄ–ի հյուրն էր Հայաստանում Ղազախստանի դեսպանության երկրորդ քարտուղար Ժենիս Ումբետովը։

Ալեքսանդր Մանթաշյանցի դասերը
Կազմավորման օրվանից 15 տարի շարունակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը իր կարևոր անելիքներից մեկը համարում է հայ գործարարի բարոյական կերպարի ձևավորումը։

Հայրենական արտադրանքի շնորհանդես
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և ՀՀ արտահանողների միությունը մարտի 14–ին Գոլդեն Փելես համալիրում կազմակերպել են «Ռաֆայել Քոնթինի թրեյդինգ քոմփանի» ՀՁ ՍՊԸ-ի «ՌԻՈ ԳՐԱՆԴԵ» ապրանքանիշի մեկնարկի 10–ամյա հանդիսությունը և իր նոր տեսականիների շնորհանտեսը։

ՀԱԳՄ – ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ
Փետրվարի 29–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»-ի Հայաստանի ներկայացուցչությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը հայ–ռուսական տնտեսական կապերի զարգացնան համալիր ծրագրերի հերթական քայլերից է։

ՊԵԿ-ի նախաձեռնությամբ վերացվել են հասույթի և առաքման գրքերը
Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այսօր' փետրվարի 29-ին, քննարկում է տեղի ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների մի 230br /ությունում, որը նվիրված է եղել հասույթի գրանցման եւ առաքման գրքերը վերացնելու կառավարության որոշմանը:

ՀԱԳՄ – Հայաստանի բանկերի միություն
Փետրվարի 23–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության համատեղ նիստ, որին մասնակցեցին ճանաչված գործարարներ և բանկերի ղեկավարներ։

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԿԳՆ – ՀԱԳՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փետրվարի 20–ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

«Կամուրջ‐2012» 9–րդ միջազգային տնտեսական համաժողով
Փետրվարի 4-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Կամուրջ-2012» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներից ու աջակցողներից է ՀԱԳՄ-ն։

ՀԱԳՄ-ում կազմակերպված համատեղ քննարկում
Այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում կազմակերպված համատեղ քննարկմանը մրցակցության պաշտպանության ուղղությամբ, 2011 թ.-ի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները համառոտ ներկայացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը' միաժամանակ մասնավորելով այդ ոլորտում մեր հանրապետության մտահոգող խնդիրները:

Մանթաշյանցի կիսանդրին վիրահայ գործարարի ուխտատեղի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29–30–ին Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀԱԳՄ–ն մի քանի նախաձեռնություններով հանդես եկավ։ Նախ՝ նոյեմբերի 30–ին Միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրվեց մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին։

 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա