Միջազգային կապեր
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 1997 թվականից Արդյունաբերողների և Գործարարների Միջազգային Կոնգրեսի անդամ է, մշտապես մասնակցում է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) միջոցառումներին:
Ստորագրված պայմանագրերի հիման վրա ՀԱԳՄ համագործակցում է արտասահմանյան կազմակերպությունների հետ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի և այլ արդյունաբերողների և գործարարների Միությունների, Ռուսաստանի հայերի միության, Վրաստանի հարկատուների միության, Հունաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Արգենտինայի, Թուրքիայի առևտրա-արդյունաբերական պալատների, Լիբանանի, Եգիպտոսի, Բուլղարիայի արդյունաբերողների ֆեդերացիաների և ասոցիացիաների, Իրան-Հայաստան առևտրի պալատի, Ֆրանսիայի փոքր ու միջին բիզնեսի կոնֆեդերացիայի, Լիտվայի գործարարների միության, Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի, Մոսկվայի գործարարների ասոցիացիայի հետ: 2009թ ապրիլից անդամակցում է նաև Սև և Կասպից ծովերի ավազանի երկրների գործարարների միությունների կոնֆեդերացիային, “Համահայկական առևտրային ցանց” միջազգային կազմակերպության հիմնադիրներից է:
Հայաստանի և արտերկի գործարարների փոխշահավետ համագործակցությանը նպաստելու նպատակով կազմակերպվել են գործարար համաժողովներ՝ մի կողմից Հայաստանի և մյուս կողմից Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Թուրքմենիայի, Լիբանանի, Իրանի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կիպրոսի և այլ երկրների գործարարների մասնակցությամբ:
Միության կողմից պարբերաբար կազմակերպվում են նպատակային քննարկումներ, ուսումնասիրվում են տարբեր երկրների շուկաները և այդ երկրներում հայկական արտադրանքի ցուցահնդեսների կազմակերպման նպատակահարմարությունը: Միաժամանակ հետաքրքրված կողմին տրամադրվում են հայկական արտադրատեսակների նմուշներ, համապատասխան իրավաբանական և այլ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային օրենսդրության վերաբերյալ: