փոխնախագահ

Հունիսի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը ընդունեցին Մարոկկոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակին:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 21–ին ընդունեցին Ճապոնիայի Hokkaido Intellect TANK (HIT) կազմակերպության պատասխանատու Տակումի Տոգաշին և Ճապոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Կաձույո Նակայամային։


Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։


Սեպտեմբերի 29–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ «Արտադրության ոլորտում տեխնոլոգիական կորուստների և պատրաստի արտադրանքի ելքի նորմատիվների հաստատմանն ուղղված աշխատանքների ուղղությունների նախանշման հայեցակարգին հավանություն տալու մասին» նախագիծը։


Հուլիսի 17–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Միությունում հյուրընկալեցին Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբետիային։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով' գալիք տարի լրացուցիչ մոտ 100 միլիարդ դրամի հարկերի հավաքումը բացասաբար չի անդրադառնա բիզնես հանրության վրա, եթե իշխանությունները հարկահավաքն իրականացնեն հավասարաչափ:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ,«Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։


News.am - Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի News.am - Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:


Դեկտեմբերի 18–ին Միությունում կայացած հերթական հանդիպումը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին՝ մասնավորապես Հայաստանի պլաստիկ արտադրության ոլորտում նրանց ներգրավմանը։


Օգոստոսի 14–ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակում կայացավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։


Հունիսի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Համաշխարհային Բանկի պատվիրակությանը։


Մայիսի 16–ին ՀԱԳՄ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն։